16.03.23,

Արևմտահայ ընթերցումներ, առակներ։

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Արցախյան առած-ասացվածքներ

Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ:
Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Շոնը շանը վըեննը կոխել չի:
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Շարունակելի

Առաջադրանք:
Առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն:


1.Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ է:
Վախեցիր այն գետից, որ ոչ վշշում է, ոչ էլ թշշում:

2.Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Եղբայրը եղբոր մեռնելը չի ուզենա, բայց վատ ապրելը կուզենա:

3.Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Վաղ էր, որ էշը կաղ էր:

4.Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Ձյան տակի կեղտը գարնանը կերևա:

5.Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր:

6.Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Գառը գայլին պահ չեն տալիս:

7.Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Ուրիշի ձին նստողը շուտ կիջնի:

8.Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Շան մոտով առանց մահակ չեն անցնի:

9.Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Կուրանա այն աչքը, որ առաջ իրեն չի տեսնում:

10.Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Մինչ խելոքը կմտածի, գիժը գետը կանցնի:

11.Շոնը շանը վըեննը կոխել չի:
Շունը շան ոտը չի տրորի:

12.Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Կռվի մեջ չամիչ չեն բաժանում:

13.Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Լավ արտի մեջ էլ փուշ կլինի:

14.Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Ինչքան սարը բարձր լինի, կատարի ձյունը շատ կլինի։

15.Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Եթե չոր ծառը կանաչի, անխրատն էլ կամաչի:

16.Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Լավ ծաղկի վրա մեղու շատ կլինի:

17.Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Կնոջ քանդած տունը, Աստված էլ չի կարող շինել:

18.Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Փողը մարդուն երկինք է տանում, մեկ էլ էնտեղից ցած գցում:

19.Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Քիչ խոսողը շատ գործ կանի:

20.Մ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Մարդ իր կծուն ավելի լավ է ուտում, քան ուրիշի մեղրը:

21.Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Սայլը ճռռալու փոխարեն, սայլվորն է ճռռում:

22.Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Սեխի լավը աղվեսն է ուտում:

23.Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Արհեստավորը մինչև կեսօր սոված կմնա:

24.Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Մի հացը կեր, մեկը մատաղ արա:

25 չամենչը խանեն ջուբումը կըինի:
Սև չամիչը խանի գրպանում կլինի:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s