15.03.23

Չարենցի «Տաղարան» ժողովածուն։

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքն ավարտել է 1921 թվականին։

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել ։ Իսկ «Տաղարանն» սկսում է այսպես.

Արփիկին
Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,

Տալղա տըվիր, գեմիս տարար ծովի պես.

Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
                                                       Սայաթ–Նովա

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

Այս տողերից հետո շարքի համար նախամուտք են հետևյալ երկու քառատողերը.

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

«Տաղարանը», կյանքի ու աշխարհի նկատմամբ ժողովրդական հայացքի ամրապնդումն էր, որովհետև ժողովուրդն է, որ իր դարավոր փորձից ելնելով, հաստատում է հավիտենական արժեքները: Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը:

Ընտի՜ր նշված ստեղծագործություններից որևէ մեկը , սովորի՜ր և պատրաստի՜ր տեսանյութ։

Գրիր պատնություն ՝ «Չարենցը սեր է» վերնագրով։

Չարենցը սեր է

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s