Бабье лето

Часто в середине сентебря пасле морасящих дождьей настыпает кароткая пара солнечных деньков. Затихает ветер. Лазырное небо сново становетс безоблочным и высоким. В яркие и золотые наряды одеты осенние деревья. У этих сентябоесрьских дньей есть особое название ”Бабье лето”.

Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքի առաջին մասը։ Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անծանոթ բառեր

անդրանիկ – միակ, առաջին, առջինեկ

Բնական թվերի  գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները

Գումարվող թվերը կոչվում են գումարելիներ, իսկ գումարման արդյունքը՝ գումար։ 

Բնական թվերի գումարման տեղափոխական օրենք․

Գումարելիների տեղերը փոխանակելիս գումարը չի փոխվում։  

Բնական թվերի գումարման զուգորդական օրենքը․

Եթե երկու թվերի գումարին գումարվում է երրորդ թիվը, արդյունքը հավասար կլինի այն թվին, որը ստացվում է, եթե առաջին թվին գումարվում է երկրորդ և երրորդ թվերի գումարը։ 

Դասարանական առաջադրանքներ․

1․ Գտե՛ք առաջին երեք կարգային միավորների գումարը։

1+2+3=6

2․ Գտե՛ք ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի գումարը։

999+1000=1999

3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը՝ հաշվել առավել հարմար եղանակով։● 150+200+250● 796+100+4+250● 38000+6550+2000

150+250=400+200+600, 796+4=800+250=1050+100=1150, 38000+2000=40000+6550=46550

4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։● 39+13+87● 196+17+283● 1032+968+255

39+13=52+87=139, 196+17=213+283=496, 1032+968=2000+255=2255

5. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։ ● 64+18+36● 393+8+92+107● 2059+2311+441+689+14

64+36=100+18=118, 92+8=100+107=207+393=600, 2059+441=2500+689=3189+2311=5500+14=5514

6․ Մեքենան առաջին օրն անցել է 115կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Երրորդ օրը մեքենան անցել է 10կմ-ով ավելի, քան առաջին երկու օրում։ Ընդամենը քանի՞ կիլոմետր է անցել մեքենան երեք օրում։

Լուծում՝ 115+15=130, 115+130+10=255, 115+130+255=500

Պատ՝. 500

7․Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ։ Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռակների համար։

Լուծում՝ 1800:5=360×12=4320

Պատ՝. 4320

Տնային առաջադրանքներ․

1․ Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի գումարը։ 10000+99=10099

2․ Գրե՛ք որևէ երկու եռանիշ թիվ, որոնց գումարը եռանիշ է, և երկու եռանիշ թիվ, որոնց գումարը քառանիշ է։ 150+150=300 600+500=1100

3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով։● 6480+224+500+20 ● 12000+6214+8000● 7480+364+500+20

6480+20=6500+500+224=724+6500=7224, 120000+8000=128000+6214=134214, 7480+20=7500+500+364=8364

4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։● 57+60+40● 101+999+1001● 333+6667+1992

60+40=100+57=157, 1001+999=2000+101=2101, 333+6667=7000+1992=8992

5. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։ ● 276+9+24+91● 1035+49+465+101● 654+17+346+250+750

276+24=300+91=391+9=400, 1035+49=

Մայրենի սեպտեմբերի 15

Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ-է, Էի-է, Էգ-է, Էքսկուրսիա-է, Կես-ե, Սեր-ե, Տեր-ե, Հավերժ-ե, Բազե-ե, Րոպե-ե

Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:
Օր-օ, օգուտ-օ, օտար-օ, օղակ-օ, մորեխ-ո, նոր-ո, կտոր-ո, սովորել-ո, պահածո-ո, եորեկո-ո, կինո-ո

Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում

Ա․ Եղանակ-ե, երազ-ե, երամ-ե, երկիր-ե, երդում-ե , եռալ-ե, եղնիկ-ե

Բ․ Ոզնի-ո, ող-ո, որս-ո, ոսկոր-ո, ոստ-ո, որակ-ո, ոտք-ո

Տրված բառերում և տառն ինչպես է կարդացվում

Ա. Հարևան-եվ, Սևան-եվ, հևալ-եվ, տերև-եվ, կեղև-եվ, թև-եվ, սև-եվ

Բ. Նայև-և, թեև-և, և-և

Տառերը կարդա՛ այնպես, ինչպես հնչում են(տառերի անունները մի կարդա) հետո պատասխանի՛ր հարցերին:

Հայերենն ունի երսունինը տառ երեսունվեց հնչյուն:

Ա. օ-ո, է-ե

Բ. ո-վո, ե-յէ, և-եվ

Տրված մտքերից որն ես ճիշտ համրում:

Բ. Հնչյունը և տառը տարբեր բաներ են, հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում և կարդացվում է։





Սեպտեմբերի 14

  • Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին: – Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։
  • Գրի՛ր շուրջբոլոր-Չորս կողմը, անմիջնորդ-առանց միջնորդի, հանդարտ-հանգիստ, ծածուկ-թաքուն, գոցել-փակել, բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր  գլուխ տալ-բարևել, գլուխ ջարդել-շատ մտածել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:
  • գլուխ անցնել մի բանի
  • գլուխ գալ
  • գլուխ գլխի
  • գլուխ գլխի դնել
  • գլուխ գլխի լինել
  • գլուխ գործոց
  • գլուխ դարձնել
  • գլուխ դնել մեկի հետ
  • գլուխ դնել մի բանի

Ինչ է բնությունը

Ինչ է բնությունը

водопад+Трчкан

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։

Ծիածան, անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կամարի տեսքով մթնոլորտի տեսողական երևույթ է։

Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։
Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։
Աստվածաշնչում նշվում է, որ ծիածանը հայտնվել է համաշխարհային ջրհեղեղից հետո, որպես մարդկությանը ներելու նշան։ Հայերենում այս երևույթն ունեցել է նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի (Տիր աստծու անունով), աստվածակամար (ըստ Անանիա Շիրակացու), Աստվածածնի գոտի անունները։

2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:

Անկենդան Մարմիններ Կենդանի մարմիններ
Հեռախոս Ծաղիկ
Պայուսակ Մարդ
Գրիչ Ծառ
Կոշիկ շուն