22.11.22

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Պատմիր Վահան Տերյանի մասին։

1. Վահան Տերյանը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվանզադեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները: 

2. Վահանի մայրը վաղուց մահացել էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում:

3. Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

4. 1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։

5. Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 

Բանաստեղծության մեջ գտիր փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը։

Գիշերը սուզվում է միգում.Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։

Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Գտիր հոմանիշները։

Ցավ-տխրություն, քնքշություն-մեղմություն, երազ-հուշ

Լրացնել հետևյալ առածներում բաց թողնված բառերը` դրանք ընտրելով տրվածներից:

Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Մեկ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
 Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:

Փոքր
աչքով աղջիկ առ, ահռելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, անետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոքը չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժանը չկա:

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Իմ շնորհը>>, <<Իմ երգը>>, <<Իմ ուրախությունը>>, <<Իմ աշխարհը>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

https://mariasahakyan.home.blog/2022/11/22/%d5%ab%d5%b4-%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s