23.11.22

Մխիթար Գոշ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Հարցեր։

1.Փորձիր շարունակել առակը։

Մարդը գնաց, երկար և խորը մտածեց իր խոսքերի մասին, հասկացավ, որ իզուր վրդովվեց ծառերի վրա, հասկացավ, որ պետք էր խնամել, և աչքաթող չանել չքնաղ պտուղները, իսկ հետո եկավ ծառերի մոտ, ներողություն խնդրեց նրանցից, և խոսք տվեց, որ էլ նրանց վրա չի վրդովվի:

2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։

պտուղներ, ծառեր, արմատներ

3.Ի՞նչ է քեզ համար հույսը։

Ինձ համար հույսը՝ դա մի հավատք է, որը միշտ իմ սրտում է, օգնում է ինձ երբ ուսահատված եմ, և չեմ ուզում, ոչինչ անել:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝

ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը, ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք ․․․։

1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։

ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք, ընկեր, ընտիր, ըմպել, ըմբիշ, ընթացք, ընկնել:

2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։

Աշխարհ, ճանապարհ, խոնարհ, շնորհ

3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։

հույս – հուսահատ

հուր – հրեղեն

համ – համատարաք

հատ – հատիկավոր

հարս – հարսնացու

Փորձիր ներկայացնել, թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։

Ես ին համարում եմ շատ ընկերասեր մարդ, որովհետև առանց իմ ընկերների ինձ մի տեսակ ամհարմար եմ զգում, և իմ ընկերասիրության շնորհիվ ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնք իմ հետ կլինեն միշտ: Իսկ ինչ համախմբության մասին, կարող եմ լինել և համախմբված և, ոչ քանի, որ լինում են պահեր երբ ես կարող եմ ուրիշ ձև մտածել, կամ ինչ-որ մի բան այնպես չանել ինչպես մնացածը:



Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s