
Դաս 1
Տրդատ l-ի գահակալումը
• Ե՞րբ է սկսվել և քանի՞ տարի է տևել հայ-պարթևական պատերազմն ընդդեմ Հռոմեական կայսրության։
Այն սկսվել է 54թ-ին և վերջացել 64թ-ին, տևել է 10 տարի:
• Ո՞վ էր Կորբուլոնը։ Ե՞րբ գրավեց Արտաշատը։
Նա հռոմեացի նշանավոր զորավար էր, 58 թվականի գարնանը ներխուժել է Հայաստան, գրավել Արտաշատը, 59 թվականի գարնանը հիմնովին ավերել այն, ինչպես նաև Գառնին, 59 թվականի վերջին գրավել Տիգրանակերտը, մտել Ծոփք։ Տիգրանակերտում Հայոց արքա է հռչակել հռոմեական դրածո Տիգրան VI-ին։
• Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հռանդեայի ճակատամարտը։
62թ–ին Արածանիի ափին՝ Հռադեա վայրում Պետոսի լեգիոններրը պարտվում են Վաղարշի և Տրդատի գլխավորած Հայ-պարթևական ուժերին, Հռոմեական զինվորները ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների տակով, ինչը խայտառակություն էր հռոմեական բանակի համար։
• Ներկայացրեք Տրդատի թագադրման պատմությունը։
64թ–ին Կորբուլոնը կրկին արշավում է Հայաստան։ Սակայն պատերազմի փոխարեն խորհուրդ է տալիս ընդունել Ներոնի առաջարկը, Վաղարշը և Տրդատը համաձայնում են պայմանով, որ հաշտություն կկնքվի Հռանդեայում։ Հասնելով Նեապոլ քաղաք և Ներոնին ներկայանալու ժամանակ նրան ասվում է, որ դաշույնը պետք է հանի վրայից, նա հրաժարվում է պահելով իրեն որպես հպարտ արքա։ Նեապոլից Ներոնը և Տրդատը գնում են Հռոմ որտեղ էլ Տրդատը թագադրվում է։
Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 118-123