Մայիսի 6

  • Քո ցանկությամբ ընտրի՛ր Ղ․ Աղայան փաթեթից որևէ ստեղծագործություն (հեքիաթները,պատմվածքները, զրույցները,  բանաստեղծությունները) և կարդա՛, բլոգումդ վերլուծի՛ր, դասարանում պատմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ։

    ԽԻԶԱԽԸ ԿԱՄ ԱՆԵՐԿՅՈՒՂԸ

    Լինում է, չի լինում, մի մինուճար տղա է լինում, նա չի իմանում, թե ի՞նչ է վախը, նրա մայրը ասում է վոր՝ եթե նա գնա քառասուն հարամիքի մոտ, նա կզգա իսկական վախը, և նա գնում է քառասուն հարամիքի մոտ: Գնում-գնում է, մեկ էլ հանդիպու մի մարդու, մարդը հարցնում է, թե ուր ես գնում, իսկ տղան պատասխանում է, որ գնում է վախ փնտրելու, իսկ մարդը նրան գժի տեղ է դնում, բայց տղան ուշադրություն չի դարձնում նրա վրա: Վերջապես նա գնում հանում է քառասուն հարամիքի մոտ, և հանդիպում ավազակապետին, և ասում է, որ վախ չի զգում, և ուզում է, որ նրանք նրան վախացնեն, ավազակապետը ասում է, որ նրանցից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը ինենք պիտի խլենք նրանցից ու զրկեն նրանց՝ իրենց ունեցածից։ Եվ ավազակապետը որոշում է, որ աշխատի խոհանոցում, իսկ մի օր նա վորոշում է նրան ստուգի, և ուղարկուն է գիշերը գերեզմանատանը, և այն էլ՝ նոր թաղած մեռելի կողքին հալվա պատրաստելու։ Նա սկսում է պատրաստել, մեկ էլ մահացածը ձեռքը հանում է գերեզմանից և մեկնում դեպի տղայի մոտ, իսկ տղան շերեփը լցնում է հալվայով, մահացածը ներս է քաշում թևը, և այսպես լցնում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ կրակով այրում է մահացածի ձեռքը, և ասում՝, որ նրա պես անամոթ մեռել դեռ չիտեսել: Դրանից հետո ավազակապետը համոզվում է, որ նա անվախ է, և ուղարկում է նրան դարբեր վտանգավոր վայրեր գործի: Բայց մի քանի ժամանակ հետո նա հասկացավ, որ անվախը հենց ինքն է, որ համարձակվել է ուղարկել այդ մարդուն այդպիսի վտանգավոր վայրեր, և չի մտածել նրա մաասին:

    ԻՄ ԸՆՏՈՒԹՅՈՒՆԸ

    Այս ստեղծագործության անունը ինձ համար թվաց շատ գայթակղից, դրա համար էլ ես, որոշեցի ընտրել այս ստեղծագործությունը:

    ԱԾԱԿԱՆՆԵՐ և ԳՈՅԱԿԱՆՆԵՐ

    Ածական 10 – Խիզախ, պառավ, աներկյուղ, գիժ, հիմար, մինուճար, ահռելի, ստորլեռնյա, սարսափելի, սաստիկ:

    Գոյական 10 – Մայր, հող, գործ, միտք, գյուղ, արհեստ, սիրտ, լրտես, կրակ, պաշտոն:

Leave a comment