Մի անգամ ես և իմ ընկերնեըը գնացել էինք արշավ Ծաղկաձորի մի խիտ անտառ։ Մեզ հետ մեծերից ոչոք չկար։ սկզբում ամեն ինչ լավ էր, դե իհարկե չէինք որոշել այն տեղ գիշերել պետք է անպայման հետ վերադառնայինք։ Ինչքան քայլում էինք, այնքան օրը կարճանում էր, և մութը վրա էր գալիս։ Ընկերներս այնքան էլ չէին անհանգստանում, մեծ մասը տղաներ էին, նրանք անհամբեր սպասում էին թե երբ ենք հասնելու սարի գագաթին, բայց մենք՝ աղջիկներս շատ լավ գիտակցում էինք, մութը ընկներ մենք վերադարձի ճանապարհը և , իհարկե , մթնեց ես վախեցած էի, բայց ընկերներս ինձ հանգստացնում էին և ասում, որ ամեն ինչ կարգին է և ճանապարհը հիշում են։ Սկզբում Տիգրանը ասաց, որ պետք է ձախ գնանք և մենք համաձայնեցինք, բայց դա սխալ ճանապարհ էր։ Գնում էինք գնում, բայց անօգուտ էր։ Վերջապես Արևի հեռախոսին զանգ եկավ՝ նրա մայրիկն էր, պարզվում է անտառի սկզբնամասում մեզ էր սպասում՝ շատ ուրախացանք, և հասկացանք, որ շուտով կգա մեզ ընդառաջ։ Այս ճանապարհորդությունից հետո այլևս ուշ ժամին արդեն վերադարձած ենք լինում տուն։