Երբ հանդիպեցին Բարեկենդանն ու Պոչատ աղվեսը

Աղվեսն ու Բարեկենդանը ուղղակի քայլում էին ու հանկարծակի հանդիպեցին։ Առաջինը Բարեկենդանին նկատեց աղվեսը և ասաց․

– Հե՜յ, Բարեկենդան,բարև , – ասաց Աղվեսը։

-Օ՜ , բարև, աղվես, ինչպե՞ս ես։

– Ես լավ եմ, դու՞ ինչպես ես։

– Ես էլ եմ լավ։

– Իսկ ի՞նչ էիր անում , – ասաց Աղվեսը։

– Գիտե՞ս, ընկերոջս հեքիաթիս մասին էի պատմում, այնքա՜ն ծիծաղեց։

-Գիտե՞ս, ես էլ իմ ընկերոջն էի հեքիաթի մասին պատմում, նա շատ զարմացավ հենց լսեց իմ հեքիաթը։

– Դե լավ, արի զբոսնենք և կխոսենք։

Բարեկենդանը և Աղվեսը մինչ օրս զբոսնում են և զրուցում։