20.03.23, Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Ծնվել է 1949  թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ,հոգեբան դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են  Բուկայի գրքերը։Նա նաև բժիշկ է։

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Նմա՞ն ես այդ փղիկին:
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

Գործնական հայոց լեզու։

1.Պատմության մեջ գտիր հոմանիշները և գրիր։

2․Նախադասությունում գտիր գոյականները։

«Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին»:

Ներկայացում, ժամանակ, կենդանի, քաշ, ուժ, չափսեր, ելույթ, սկիզբ, շղթա, ծայր, փիղ, ոտք, գետին, ցից

3. Լրացրու բաց թողնված տառերը։

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:


Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գում, և այն երեք րոպեով ան․․․ատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդոր․․․ը, որի համար անձամբ կան․․․իկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկն․․․իրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղ․․․ելու մասին, ու ընդհու․․․ մին․․․և տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

20.02.23, Շարունակում ենք կարդալ Թումանյան։

Գրիր պատմություն «Իմ Թումանյանը» վերնագրով։

Իմ Թումանյանը

«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝ Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

Մրմունջ – Մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց:
Հովանոց –  Փայտե կոթին ամրացրած շառավիղաձև բացվող ու փակվող ճաղերի վրա քաշած կտորով հարմարանք՝ անձրևից և արևից պաշտպանվելու համար:
Ամայի – Բնակությունից զուրկ, անբնակ, անշեն:

2. Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։

Հայրենիքից գաղթող՝ գաղթած մարդ:
Պանդուխտ, օտարական:

3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

Զանո, Սուրիկ, Մարտո, Թիվլիս, Կուճլվըլա, Հրդկի:

4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։

Իր հոր փեշիցը բռնած:

Գործնական հայոց լեզու։

1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդբլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ (ածական- ոյական), գորգ, դատարկ, աղմուկ:

2.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար և Աստված պատժում է նրանց:                                                                  

Իմ Թումանյանը

Ինչքան ծանոթ եմ Թումանյանին, իսկ ես ծանոց եմ նրան շատ վաղ հասակից, նա մի հրաշալի մանկական բանաստեղծ և գրող է: Երևի չկա մեկը, ով չասի, որ իր մանկությունը անցել է Թումանյանի հեքիաթների ներքո, թե ծնողներիցս, թե տատիկ պապիկներիցս՝ միշտ լսում էի այդ հեքիաթները, իսկ երբ արդեն հասունացա, ակամայից վերցնում էի Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Նրա հեքիաթները, ոչ միայն դաստիարակչական են, այլ ուսուցողական, և իրական կյանքից վերցրած: Հեքիաթներից սովորում ենք բարի լինել, ժլատ չլինել, հարգել մեծերին, կիսվել ընկերների հետ, և շատ ու շատ բարոյախրատական խորհուրդներ: Շատ երկար տարիներ են արդեն, որ նա հեռացել է կյանքից, բայց ես վստահ եմ, որ նրա գրքերը մշտական լինելու են յուրաքնչյուր հայի կյանքում: Եվ յուրաքանյուրս պետք է մեր կյանքը ապրենք Թումայանի ոսկի քոսքերով՝ <<Գգործն է անմահ լա՛վ իմացեք, որ ապրում է դարեդար, երնեկ նրան, որ իր գործով կապրի անվերջ անդադար>>:

Նոյեմբերյան ամփոփում

Նոյեմբերը ի՞նչ սովերեցրեց

Նոյեմբերը ինձ սովերեցրեց լինել՝ բարի, ուրախ, համեստ, սրտաբաց, և հագրել ինձ և մյուսներին:

Համեմատիր հոկտեմբերը և նոյեմբերը


Հոկտեմբերին՝ մենք ավելի շատ կատարում էինք առաջադրանքներ, օրինակ՝ հոլովներ, գրաբար, գրքային բառապաշար, խոսակցական բառապաշար: Իսկ նոյեմբերին մենք ավելի շատ ուսումնասիրում էին մարդկային վարքագծերը, առակները և ինչպես մեզ դրսեվորել:

Ո՞նր է քո սիրելի պատպվածքը որը կարդացիր նոյեմբերին

  1. Ընթերցանություն, Հովհ․Թումանյան , Ոսկի քաղաքը

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչպիսի՞ն էր Դիվանան,պատմիր նրա մասին։

Ինչպես ասվում է պատմվածքի մեջ՝ Դիվանան շռայլ, զվարճասեր, շատ էր սիրում խնջույքներ ու քեֆեր, ձանձրացած կյանքից ու աշխարհքից մի երիտասարդ։

2.Ինչպե՞ս փոխվեց Դիվանան և ի՞նչը նրան օգնեց փոխվելու։Գտիր այն հատվածը , որտեղ ասվում է դրա մասին։

Դիվանան փոխվեց՝ ի շնորիվ Գոհար թաուհուն, նա բացատրեց նրան, որ պետք չէ լինել էգոիստ:

3.Պատմիր Ոսկի քաղաքի մասին։

4.Պատմիր Ոսկի քաղաքում հնչող երգի մասին։

5.Նշիր, թե որ հատվածներում է երևում, որ Գոհար թագուհին կախարդ է;

6. Ո՞րն է երջանկությունը ՝ ըստ գոհար թագուհու և ըստ քեզ։

Փորձիր բացատրել այս միտքը․ Միշտ լավ է ,երբ մարդիկ,թողնում են իրենց վատ սովորություններն ու լցվում են բարձր կարտով ու ձգտում են , գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն լավ՝ թե չեն հասնի՝ դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է ,եթե ոչ ձգտում ու ճանապարհ։

Փորձի՜ր գրել քո մտքերը վերևում նշված հատվածի վերաբերյալ։ Սիրով կկարդամ։

Լավ է, որ դու ինչ-որ մեկին այնքան ես սիրում, որ մոռանում ես ամեն ինչի մասին, և մտածում ես միայն այդ մարդու մասին, դա նշանակում է, որ դու նրան իսկապես սիրում ես:

  1. Գրիր բառեր, որոնց մեջ

Ր- ից հետո գրվում է գ.

Ր- ից հետո գրվում է ք․ գիրք

Ր -ի ց հետո գրվում է բ. հարբել

Ր- ից հետո փ. փրփուր

Ր- ից հետո գրվում է ձ.

Ր -ից հետո գրվում է ց.

Ր- ից հետո գրվում է ջ. արջ

Ր- ից հետո չ։ վերցնել

3.Լրացնել բաց թողնված տառերը: : (ջ կամ չ)

Վեր..ակետ,նկար..ական,ար..,թր..ել,փախ..ել,առա..արկ,առ..և,մե..ք,ո..խար,առա..ին,մի..ատ,գրի..,ի..եցում,..վեր..ացնել,չար..արվել,թր..ոց,ա.քաբաց,ա..ակողմ,հաղար..,թռ..ել,ո..խար,ամբող..,աղ..իկ,ի..նել,ա..ք,մին..և,գր..աման:

Լրացնել բաց թողնված տառերը ե կամ է:

Լայն…կրան, ծով…զր, վայր…ջք, երփն…րանգ, նոր…կ, …ջանշան, որևից…, գոմ…շ, վեր…լակ, մ…ջք, բազմ…րանգ, երբևից…, որև…, ….ջ, ամենա…ժան, չ…ինք, …կրան, …ջմիածին, չ…մ, էլեկտրա…ներգիա, …ներգիա, մ…խակ, հր…շ, նրբ…րշիկ, ամենա…րկար, …գիպտացորեն, զարկ…րակ:

Լրացնել բաց թողնված տառերը գ կամ ք:

Զոր…, կարա…, կար…ադրել, վեր…, պար…ևատրել, նորո…ել, եր…ել, տիեզեր…, հո…նել, արևածա…, թա…ավոր, ձ…ել, ս…ավոր, միր…, կարա…, մու…, հա…ցնել, վա…ր, Գրի…որ, Սար…իս, օ…տակար, Սու…իաս, գիր…, գոր…, մար…ագետին, կառ…, բեր…:

Լրացնել բաց թողնված տառերը դ կամ թ:

Ըն…հանուր, ըն…ացք, ժողովուր…, որ…ի, օ…ևան, բեր…աքաղաք, գաղ…ական, , շփո…վել, շքեր…, որ…(ճիճու), որ… (խաղողի թուփ), սփր…նել, ար…նանալ, խաղաթուղ…, խեն…անալ, ծաղկազար…, հար…ավայր:

Լրացնել բաց թողնված տառերը: (է կամ ե)

..րգ, ..ակ, ամենա..ական, բար..կամ, ..ներգիա, վրա..րթ, ..րես, ..իր, ..ջահամար, որև.., մանր.., ..ինք,վեր..լք,գետ..զր,կիսա..փ,լայն..կրան,վայր..ջք, ..րանգ, ..զր:

Լրացնել բաց թողնված տառերը: (օ կամ ո)

Բ..լ..ր,..րոշակի,..ղկույզ,ամեն..րյա,երր..րդ,ամեն..րյա,..ղջ,հանր..գուտ,ոսկեզ..ծ,վեհ..րեն.,օրեց..ր,մեղմ..րեն,..գտակար,..րինակելի,նրբա..ճ,բարձր..րակ,մեղմ..րոր,ան..դ,կես..ր,ոսկե..ղ,վատ..րակ,..սկի,..դաչու, ..րակ,արագ..րեն, ..րացույց, ..դապարիկ,ան..րեն,աման..ր, ..րոշում:

Լրացնել բաց թողնված տառերը:( բ կամ փ)

Եր..ներանգ,դար..նոց,փա..կանալ,ամ..ոփել,սր..իչ,համ..երել,դա..նեվարդ,որ..անոց,նր..երանգ, հար..ած,շա..աթօրյակ,խա..ել,համ..երել,նր..որեն,ար..ի,եր..եմն,դար..ին,Հակո..,աղ..անոց,ճամ..որդ:

Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)

Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել,թագավոր,ճքնել,օգնական,նորոգել,արքա,զորք,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել:

  1. Աշնանանային հեքիաթ

Աշունը մի կերպ որոշեց ապացուցել բոլորին, որ ինքն է ամենանորաձևն ու գեղեցիկը։ Ես գնացի հայտնի դերձակի մոտ և պատվիրեցի նրան երեք հանդերձանք։Սեպտեմբերին, որպեսզի ցույց տա, որ ինքն այնքան գեղեցիկ է, որքան ամառը, Աշունը հագավ ծաղիկներից, խոտաբույսերից և մրգերից կազմված հանդերձանք: Շատ գեղեցիկ ու համեղ ստացվեց։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրին ցրված էին քրիզանթեմներ։ Այն անմիջապես դարձավ ամառային զվարճանք: Կիսաշրջազգեստի մեջտեղը զարդարված էր խաղողի ողկույզներով՝ որթի ճյուղով։ Եվ բոլորը տեսան, թե որքան հարուստ և առատաձեռն է աշունը: Խնձորից, տանձից ու մանդարինից վարպետը պատրաստեց նրա համար սիրուն գլխարկ։ Աշունը շալի փոխարեն իր ուսերին նետեց սարդոստայնի միահյուսված արծաթյա թելեր, որոնք այդ ժամանակահատվածում թռչում են օդով Հնդկական ամառ ․․․

Խնդրում եմ կարդա և գտիր ներգոյական և բացառական հոլովներով դրված գոյականները։

  1. <<Աշնան արևը>> վերնագրով գրիր պատմություն

    Աշնան արևը շատ գեղեցիկ է, երբ աշնանը ցրտում է, այն այնքան թանկ է թվում, և անհասանելի, որ ուզում ես այն վայելել անվերջ: Այդպիսի պահերին գնահատում ես ամառը,հետաքրքիր է, բայց երբ ամառ է, մենք ուզում ենք, որպեսզի աշուն լինի, երբ աշուն է մենք ուզում ենք ձմետլինի, և այդպեզ անվերջ: Պետք է գնահատել տարվա եղանակները, այո, նրանք ունեն թերություններ, բայց ամեն մեկը յուրովին լավն է:
  2. Ներկայացրու քո բակային սիրած խաղերից մեկը։

    Անուն գոռոցի, գոծնագործ, վոլեյբոլ

Interview

-Hello Dan

-Hi

-Can you tell me about your typical day in your life for the school magazine?

-Yeah sure

-So, what time do you get up?

-Oh, I get up very early, I get up every day at 5 o’clock, and go to the pool, than I swim from 6 o’clock to 8 o’clock

– You get up at 5 o’clock? Wow, that’s early!


-Yeah. Then at 8 o’clock I have a shower, I get dressed and I have breakfast. I have a big breakfast: cereals, toast, bacon and eggs and orange juice.


-What do you do after breakfast?


-At 11 o’clock I go to university. I’m studying sports science and I have classes from 11 o’clock to 4 o’clock.
Interviewer: When do you have lunch?

-I have lunch at about 2 o’clock at the university.


-What do you do after classes?


-Sometimes I go to the gym and sometimes I meet my friends at a café.


-What time do you have dinner?


-I have dinner at 7 o’clock, then I watch TV or go online and I usually go to bed at 10 o’clock.


-Thanks, Dan. That’s a busy day!

Խիղճը

Մի անգամ, մեր տում հյուր եկավ մի աղջիկ իր մոր հետ, ես շատ զարմացա, քանի որ, ես երբեք չեմ տեսել այդ աղջկան, և կնոջը: Իմ մայրիկը ծանոթացրեց ինձ աղջկա հետ: Նրա անունը Անիտա էր, արդեն մի քանի րոպեյից ես հասկացա, որ նա շատ ան խիղճ աղջիկ էր: Ես ունեի մի շնիկ, ես ծանոթացրեցի Անիտային նրա հետ, ես ասացի.

-Ես ձեզ կթողնեմ մի քանի րոպեյով:

Այդ պահին ես նկատեցի, որ նր աչքերը բառացի վառվում էին: Երբ ես գնացի նա սկսեց շատ վատ վարվել իմ շան հետ, ես մտա սենյան և տեսա, թե ինչ վատե է նա վարվում իմ շատ հետ: Ես ասացի.

-Կրծես, թե դու խիղճ չունես, որ այսպես վատ ես վարվում քո պես շնչող էակի հետ:

Նա ասաց.

-Այո, ես խիղճ չունեմ, իսկ ինչի՞ համար է պետք այդ խիղճը:

-Խիղճը շատ կարևոր հատկություն է մարդու մեջ, և եթե դու խիղճ չունես դու մարդ չես կարող համարվել:

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝

  • Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:

  • Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:

Հրաշքի սպասումով, «Ինձ  համար ամենաթանկ բանը», Ոսկե աշուն, ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ,

  • Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2021» նախագծիդ հղումը:
  • Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:

 «Անտառում»  

  • Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:

Դեկտեմբերի 3, Նոյեմբերի 29, Նոյեմբերի 23, Նոյեմբերի 12-Նոյեմբերի 15, Նոյեմբերի 11

  • Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:

Ես մասնակցել եմ բոլոր ամսվա ֆլեշմոբներին:

  • Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:

Ինձ շատ են դուր եկել ստեղծագործական աշխատանքները: