04.05.23

Սև  քթերի  երկիրը:  Ջանի  Ռոդարի

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:
Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Մտա  մի  պանդոկ  ու  պանդոկապանին,  ում  քիթն  իհարկե  ավելի  սև  էր,  քան  իր  շշերը,  զվարթորեն  հարցրի.

—  Պատահաբար  մի  քիչ  կանաչ  ներկ  չէի՞ք  ունենա:

—  Պարո՛ն,  -ասաց  նա,  —  եթե  տեղացի  չեք,  ապա  լավ  կանեիք,  եթե  չկատակեիք,  իսկ  եթե  օտարերկրացի  եք,  ընդունեք  իմ  խորհուրդը.  անմիջապես  ձեր  քիթը  սև  ներկեք,  կամ  էլ,  վերադարձեք  այն  ճանապարհով,  որով  եկել  եք  ու  հեռացեք  առանց  շրջվելու:

—  Ես  օտարերկրացի  եմ,  —  պատասխանեցի,-  բայց  չեմ  հեռանա:  Ավելին,  սև  քթերի  այս  դեպքն  ինձ  շատ  է  հետաքրքրում,  ու  եթե  ինձ  չբացատրեք,  կկանգնեմ  ձեր  պանդոկի  դռան  մեջ՝  գրավելու  համար  ոստիկանների  ուշադրությունը:

—  Աստծո՛  սիրուն,  —  բացականչեց  պանդոկապանը՝  ձեռքերը  պաղատագին  պարզելով,  —  նման  բան  չանե՛ք,  թե  չէ  ստիպված  կլինեմ  փակել  կրպակս:  Պետք  է  իմանաք,  որ  Ներոնիա  կղզում  մի  հինավուրց  օրենք  կա,  ըստ  որի՝  բոլոր  մարդիկ  պետք  է  ունենան  սև  քթեր:

—  Իսկ  ի՞նչ  կպատահի,  եթե  մեկը,  առավոտյան,  չհիշի,  որ  իր  քիթը  պիտի  սև  ներկի:

—  Ամենաքիչը,  որ  կարող  է  նրան  պատահել,  ձերբակալվելն  է  ու  քթին  հարյուր  մտրակի  հարված  ստանալը:  Բնականաբար  նա  կկորցնի  նաև  իր  աշխատատեղն  ու  ստիպված  կլինի  ողորմություն  խնդրել:  Եթե  երկրորդ  անգամ  նրան  բռնեն  առանց  սև  քթի,  ցմահ  բանտ  կնետեն,  ու  նա  այնտեղ  կմնա  նաև  մահվանից  հետո,  քանզի  բանտում  նաև  գերեզմանատուն  կա:

—  Եվ  դուք  հանդուրժո՞ւմ  եք  այս  ամենը:

—  Ես  պանդոկապան  եմ,  սիրելի  պարոն.  ես  իմ  գործով  եմ  զբաղված:  Ամեն  երեկո  հաշիվներս  եմ  անում`  այսքան  ծախս,  այսքան  շահույթ:  Ի՜նձ  ինչ,  թե  ինչ  գույնի  է  քիթս:

Պանդոկապանին  թողնելով  իր  հաշիվների  ու  բախտի  հետ,  գնացի  զբոսնելու  այդ  կղզում  իմ  քթով,  որ  ուներ  քթի  գույն:  Մարդիկ,  սկզբում,  սարսափահար  հայացք  նետելով  վրաս,  ձևացնում  էին,  թե  չեն  տեսնում  ինձ,  կամ  պարզապես  այնպես  էին  պահում  իրենց,  ասես  ես  գոյություն  չունեմ,  կամ  էլ,  նայում  էին  իմ  մարմնի  միջով,  ասես  թափանցիկ  եմ:

Ուղիղ  կեսօրին,  մի  ոստիկան  ինձ  կանգնեցրեց:

—  Քաղաքացի՛,  —  ասաց  ինձ  խստորեն,-  դուք  խախտել  եք  օրենքը:  Հետևե՛ք  ինձ:

Մարդկանց  մի  փոքր  խումբ  էր  հավաքվել  մեր  շուրջ:  Հենց  այդ  պահին  սկսեց  անձրևել:  Վայրկյանների  ընթացքում  անձրևը  լվաց  նրանց  քթերի  ներկը,  որոնք  երբևէ  արևի  երես  տեսած  չլինելով`  այնպես  էին  սպիտակել,  ասես  հենց  նոր  էին  ելել  լվացքից:

-Դուք  ևս  խախտել  եք  օրենքը,  -ասացի  ոստիկանին:-  Ձեր  քիթը  իմից  սպիտակ  է:

—  Ճի՛շտ  է,-  ասաց  մի  տղա,  որը  լրագրեր  էր  վաճառում:  —  Ոստիկանի  քիթն  էլ  է  սպիտակ:  Մենք  բոլորս  սպիտակ  քթեր  ունենք:

—  Աստծո՛ւ  սիրուն,-  սկսեց  աղաչել  ոստիկանը,-  ես  ընտանիք  ունեմ,  հինգ  երեխա  եմ  պահում:  Հացս  մի՛  կտրեք:  Հետևեցե՛ք  ինձ:

—  Ավելի  շուտ,  ի՛նձ  հետևեք  ,  —  գոռացի  հավաքվածներին:

—  Գնա՛նք  թագավորի  պալատ  ու  ցույց  տանք  մեր  սպիտակ  քթերը:

—  Գնա՛նք,  —  գոռաց  տղեկը,  ու  նրա  հետ  գոռաց  ողջ  բազմությունը:

—  Արդեն  զզվե՛լ  ենք  այս  սև  քթերից,  —  բղավեց  ինչ-որ  մեկը:

Ու  այդպես  սկսվեց  հեղափոխությունը  Ներոնիայում.  Մի  քանի  ժամվա  ընթացքում  ճանապարհները  լցվեցին  սպիտակ  քթավոր  մարդկանցով.  թագավորն  ու  իր  նախարարները  փախան,  պանդոկապանը  երդվեց,  որ  միշտ,  երբ  գնում  էր  նկուղ`  գինին  շշերի  մեջ  լցնելու,  քթի  սև  ներկը  հանում  էր,  իսկ  ոստիկանները  վարձակալում  էին  իրենց  հարևանների  երեխաներին,  որպեսզի  ցույց  տային,  թե  շատ  երեխաներ  ունեն:

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

Առաջադրանք:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքը:
Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ: – Ինձ շատ դուր եկավ այս հատվածը, որովհետև այստեղ ասվում է, որ հեղափոխության մեջ բոլորն էլ մեծ դեր են խաղում, բայց ամեն ինչ սկսվում է մի կետից, ավելի շուտ մի քաջ մարդուց, ով չի վախենում իր կարծիքից և գիտի, որ պետք է լինի ազատ:

Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։

03.05.23

Գործնական հայոց լեզու։

Առաջադրանք:

Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանա – նշանակում է զիջել


1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում, զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

Բույն, հույն, վայր, բայց, կարս

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:

Ծնունդ, բանակ, պարտեզ, վերք, տատիկ, վառարան, Առնակ, հատակ, հյուր, ծագ, հանր, կարագ, բարձ, թագ, բախտ/վախտ, կառք, զարթ, գրագիր, թերթ, հույս, հյութ, մեղք, մռայլ, լյարդ, սուրբ, սափոր, ջահակ, թութակ:

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:

Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ ա-բաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շանբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուրմտրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բամբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում: ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը ամբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

02.04.23 Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները  Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

ցախսարեկ-Խիտ մացառներում ու թփերում ապրող փոքրիկ երգեցիկ թռչուն:
ամայի-անբնակ, անշեն
սմբակներ-Միասմբակ կենդանիների ոտքի մատները պատող եղջերային գոյացություն:
մակույկ-փոքրիկ նավակ


2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք-պատահար, ընդհարվել, մրրիկ-փոթորիկ,  ճառագայթ-շող, ամայի-անբնակ/անշեն, գաղտագողի-թաքուն, աստիճանաբար-քայլ-առ-քայլ:

Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;
Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Իրանիշ – թմբուկներ, պաշար, ուտելիք, կար
Անձանիշ – Հնդիկներ, տղամարդիկ, երեխաներ

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

27.04.23

Վահան Թոթովենց: Ուղտը

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապանների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օճախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացնող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։

Բայց ուղտերից մեկը չի շարժվում, նստած է, վեր չի կենում, միայն նայում է։

Հավաքվում են ուղտապանները, թափանցում նրա աչքերի խորքը և հասկանում ուղտի բովանդակ հոգին. բռնել է նրա համառությունը. դժգունում է նրան կերակրող և խնամող ուղտապանը՝ քարավանի տիրոջ զայրույթի վախից։

Ուղտը վշտացել է մարդկային մի կոպտությունից։ Ետ է դառնում քարավանի տերը։

— Մնա՛ուղտի հետ՝ մինչև համառությունն անցնի, կհասնես մեր ետևից, — հրամայում է ուղտապանին քարավանի տերը։

Ուղտապանը հնազանդվում է։ Քարավանը զրնգացնում է բոժոժները։ Համառող ուղտը դարձնում է իր վիզը, երկար նայում և երկար մի աղերսանք է ձայնում։ Քարավանի տերը կանգնեցնում է ամբողջ քարավանը․ միգուցե ուղտը ցանկանա քարավանից չբաժանվել, բայց զո՜ւր, ուղտը նստած է և չի ուզում վեր կենալ։ Քարավանը շարունակում է ճանապարհը դեպի Միջագետք, դեպի բաբելոնական և արաբական անապատները։

Համառող ուղտի պահապանը փռում է իր թաղիքը ուղտի կողքին, վրան քաշում է իր աբան ու քնում է այն հույսով, որ մինչև զարթնելը՝ ուղտի սիրտը կքնքշանա, կլինի անհիշաչար և երեկոյան կհասնի քարավանին։

Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։

Աշնան ցուրտը սկսեց սարսափեցնել հարավի բնակչին։ Ուտելիքը պրծավ։ Ոչ ոքի չի ճանաչում, որ դիմում կատարի, ուտում է ուղտի համար պատրաստած թույլ խմորից, հասկացնում է ուղտի քամակից բուրդ գողացող երեխաներին, որ եթե հաց տան, ինքը կքաշի և կտա։

Մի քանի օրից ուղտը մերկացավ, ուղտապանը վաճառեց բոլոր բուրդը։ Ուղտն ինքն էլ է մրսում՝ անապատի այդ հերոսը։ Այլևս բուրդ չկա, որ հացի հետ փոխանակի, հասնում են մուրացկանության օրերը։

Թաղի երեխաները հաց են տանում, կերակրի մնացորդներ։ Ուղտապանը գրկում է մանուկներին, շնորհակալության համար համբուրում։

Մի քանի հուժկու երիտասարդներ որոշում են օգնել անապատի մարդուն։

— Անգամ մը որ կայնի, կերթա, մինչև անապատը մեկ սոլուխ կերթա, — մտածում են նրանք։

Բերում են երկու սյուն, մեծ դժվարություններով կոխում նստած ուղտի ոտների արանքը և 20 հոգով վեր են բարձրացնում նրան։ Աղերսական, ձգձգուն, երկար ողբով բարձրանում է ուղտը, կանգնում։ Հրճվում են բոլորը, անապատի մարդը չի կարողանում իր հրճվանքն արտահայտել, ժպտում է մեղմ, սրան֊նրան գրկում։ Բայց մեկ֊երկու րոպե հետո՝ ուղտը օրորվում է ետ ու առաջ, չոքում և նստում։ Մռայլը պատում է անապատի մարդուն։

— Համա ինադ է հա՜, —- ասում են բոլորը։

Թափվում է առաջին ձյունը երկրում, հազիվ գետնին է հասնում, բայց երբ նստում է մեր սև հագուստների վրա, տեսնում ենք մարդկային ամենանուրբ ասեղնագործից ավելի նրբագույն բանվածքը բնության ձյան առաջին այդ սպիտակ հատիկների մեջ։

Մենք դիտում ենք ձյունը և հրճվում, բայց անապատի մարդու համար ահավոր են ձյան առաջին փաթիլները։

Ուղտն էլ նայում է տարօրինակ սպիտակ փաթիլներին, և երբ մի խոշոր փաթիլ ընկնում է թարթիչների վրա՝ փակում է աչքերը գլխի ջղային շարժումով։ֆ

Ուղտապանը ծնկի եկավ ուղտի առաջ, փաթաթված աբայի մեջ, և խորը հուսահատությունով սկսեց լաց լինել առաջին անգամ։ Մենք կանգնած ենք մոտը, հաց ենք տարել նրան։ Անապատի քաղցած մարդը այլևս հացին էլ ուշք չի դարձնում։

Արցունքները, հակառակ ձյունի փաթիլներին, այրում են նրա կոպերը, գլորվում են քթի երկու կողմի առուներից վար և կորսվում բեղերի և միրուքի ցանցառության մեջ։ Ուղտը ագահությամբ հառել է ուղտապանին, հառել է նրա աչքերի խորքը, հառել է նրա արցունքներին, ուղտապանի նայվածքն էլ արցունքների միջից ընկել է ուղտի խորունկ աչքերի մեջ, արցունքները գլորվում են, այրվում են նրա կոպերը։

Ձյունի փաթիլներից ստեղծված մեր հրճվանքին խառնվում է անապատի մարդու ողբը։

Հանկարծ ուղտը երկարեց ճիտը՝ մինչև երկուսի շնչերը խառնվեցին իրար։ Ուղտն աղերսագին ձայնեց մի քանի անգամ, հևաց և սկսեց բարձրանալ։

Մենք ճչացինք։

— Դևեն ելա՜, դևեն ելա՜վ․․․

Ուղտապանը սրբեց իր արցունքները, հավաքեց մեր բերած հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը՝ կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

    Քարավան– Բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի (անապատի, տափաստանի ևն) համար կազմված խումբ:

    Թաղիքե-Թաղիքից պատրաստված:

    Աղերսական-Աղաչական, թախանձական, պաղատական

    Աբա-Խիտ գործված՝ բրդյա կտոր:

    Հառել-Ձգել, մեկնել, երկարացնել:

    Ճիտ-Վիզ, պարանոց:

    Թամբ-Ձիու՝ Էշի՝ ջորու մեջքին դրվող նստելու հարմարանք հեծյալի համար:
  2. Բնութագրիր անապատի մարդկանց:

    Անապատի մարդիկ զուսպ էին, համեստ, հարգող և հարգված, նրանք օգնող էին, միամիտ, և բարեհամբույր:
  3. Ինչո՞ւ էր համառում ուղտը: Պատասխանդ հիմնավորիր:

    Ինձ թվում է ուղտը ինչպես և մարդիկ կարող է հոգնել, և միգուցե նա ուզում էր ուղղակի հանգստանալ, կամ էլ նա կարծես ցույց էր անում և այլևս չէր ուզում բեռ տանել հեռավոր, բայց թեկուզ հարազատ անապատ:
  4. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է, որ ուղտին էլ հաճելի չէ այդ վիճակը:

    Անցան օրեր, և ուղտը շարունակեց իր անասնական համառությունը։ Ուղտապանը հոգնեց նրան շոյելով։ Ուղտի սիրտը կարծրացել էր, ինչպես մեր երկրի ժայռը։
  5. Համացանցից գտիր տեղեկություններ ուղտերի մասին, դուրս գրիր այն տեղեկությունները, որոնք չգիտեիր:

    Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն “գեղեցկություն” բառից: Ուղտը կարող է ուտել ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչմի դեպքում չեն վնասվում: Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր խմել, իսկ խմելիս էլ մինգամից 200 լիտր ջուր խմել։Նրանք կարող են փակել իրենց քթանցքները` պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:Ուղտը կարող է գրեթե առանց կերի ու ջրի օրեր շարունակ քայլել կիզիչ արևի տակ՝ օրական հաղթահարելով 80–90 կմ ճանապարհ: Նրանց կյանքի տևողությունը 35–40 տարի է: Լինում է նաև ուղտերի գեղեցկության մրցույթ։ Այդ փափկամազ ուղտերն իրականում շատ ուժեղ են և զբաղվում են ըմբշամարտով: Թուրքիայի Էգեյան ծովի մոտակայքում հունվար ամսվա յուրաքանչյուր երրորդ կիրակի օրը նրանց հանում են իրար դեմ: Ուղտերին հագցնում են վառ գույնի հագուստ, որի վրա փայտյա թմբեր կան: Նրանց խելացնոր անուններով են կոչում, օրինակ` Օբամա, Ռեմբո, Սև Ալի։ Կռվից մի օր առաջ ուղտերին փողոց են հանում քայլերթի:
  6. Կազմիր նոր բառեր ուղտ և ուխտ արմատներով:

    Ուղտաբեռ, ուղտանուծական, ուղտաբուրդ, ուղտագույն, ուղտահեծյալ
    Ուխտաբար, ուխտադիր, ուխտանաց, ուխտադավ

24.04.23

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները։

Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:

Մի անգամ Էռնեստը վիճեց իր ընկերների հետ, որ ինքը կգրի աշխարհի ամենալակոնիկ և հուզիչ ստեղծագործությունը: Գրականության հանճարը կարողացավ գրազ շահել ՝ թղթի վրա գրելով վեց բառ.«For sale: baby shoes, never used» «Վաճառվում է ՝ մանկական կոշիկ, երբեք չօտագործած»:

Էռնեստ Հեմինգուեյ

«Ծերունին և ծովը» (1952 թ. համառոտ)

hemingway

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:

Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:

Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:

Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:

Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:

Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:

Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:

Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:

Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:

Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:

Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:

Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:

Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց  հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:

Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց:

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Պատմիր Էռնեստ Հեմինգուեյի մասին մի քանի նախադասությամբ։

    Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։
  2. Ներկայացրու պատմվածքի իմաստը։


  3. Ներկայացրու ծերունուն։

    Ծերունին ունի զարմանաշու աստիչանի կամքի ուժ: Նա, ոչ միայն չի դադարում իրեն ավատալ, այլ ավելին՝ վերջում նա մի սկայական ձուկ է բռնում: Ափսոս, որ ձկան վերջը այդքան էլ լավը չեղավ:
  4. Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ),ամեն ինչ կամ բոլոր (ը) բառերը։

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված։

Բոլոր/ամբողջ խնդիրները փորձիր լուծել։

Ամբողջ խնդրագիրքը արդեն վերջացել է։

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից։

Ողջ ժողովուրդն է սպասում քեզ։

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում։

Ամբողջ/ողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ։

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին։

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել։

Բոլոր երկրներում եղել է։

Բոլորը նույն բանն են պնդում։

Մի քանի կրակի բաժին դարձավ։

25.04.23

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը:

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:

  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին-հնամյա հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ-կանաչապատ կղզին, խոշոր-մեծ կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ-ահռեփ գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին-վաղեմի ու զարմանահրաշ-սքանչելի վայրերով:
    Պատանին թախծալի-տխրաին հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ-աճելի դայլայլը:
    Գիշերն իր մութ-մուգ թևերն է փռել:
    Կայտառ-զվարթ մի աղջիկ է ընկերուհիս:

19.04.23

1.Բառարաններից դուրս գրել բառեր՝ իրենց բացատրություններով, որոնք հետաքրքիր են ձեզ կամ կարող են հետաքրքիր լինել ձեր ընկերների համար:

Ավ․Իսահակյան,«Եղնիկը»։

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:

«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

Տան պատշգամպից մի հրաշալի անտառի տեսարան էր բացվում, զուլալ ջրերով, աղբյուրի շառաչով, սաղարթախիտ ծառերով, կաղնիներով, զարմանահրաշ կենդանիներով, և ոչ մի տեղ չտեսված տեսարաններով:

բ) Կա՞ հակասություն պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

Ոչ, քանզի նա ավելի շու նաև ասում էր, որ շատ էր հարգում եղնիկին, մեկ-մեկ ուզում էր, որպեսզի նա վերադառնա անտառ՝ իրեն ավելի հարմար միջավայր, բայց նա նաև շատ էր հասցրել կապվել եղնիկի հետ, դրա համար նա փորձեց հասնել եղնիկին և պահել նրան, բայց նա հիշեց, որ նրա համար ավելի լավ կլինի գնալ անտառ, քան մնալ իրենց անհարազատ, թեկուզ և հաճելի և հարմարավետ տանը:

2. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Մակաղ – Ոչխարների կեսօրվա հավաքատեղը՝ հանգստի և կթելու համար, մակաղելու տեղ:

անդուլ – դադար չունեցող, անդադար

շառաչ – աղմկալից ձայն, դղրդոց

վճիտ – պարզ, մաքուր, հստակ



21.04.23

Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր մեկ բառով:

Բարկությունից կամաց-կամաց գունատվում էն:
Տերևներն արդեն դեղինել էին:
Հայացքն ավելի ջերմացել էր:
Մի քիչ էլ առաջացավ ու կանգնեց:
Ուշացավ, հյուրերն արդեն գնացել են:
Նրա այդ շարժումից թագավորը նորից քարացավ:

Առածներում կետերը փոխարինիր փակագծերում տրված բառերի համապատասխան ձևերով:

Ջուրը մտնելիս (մտնել) պիտի բոբիկանա:
Ջուրն ընկնողը (ընկնել) անձրևից չի վախենա:
Պարի մեջ մտնողը (մտնել) պիտի շորորա:
Ծովն անցնողն (անցնել) առվում չի խեղդվի:
Բոլորը նրան մոռացել էին, դուռը բացողը (բացել) չկար:
Գայլից վախեցողը (վախենալ) անտառ չի գնա:

Կետերի փոխարեն գրիր տրված բայերի համապատասխան ձևերը:

Խորամանկ, սոված, տաշած, ընկած, բերած, կտրած, չտեսած:

Կուշտը սովածի համար մանր է բրդում:
Քամու բերածը քամին կտանի:
Խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:
Ջուրը չտեսած չեն բոբիկանա:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Տաշած քարը գետնին չի մնա:
Ընկածին չեն խփում:

Զատիկը տարբեր երկրներում

Ավստրալիա Ավստրալիայի Զատիկը քառօրյա արձակուրդ է, որը սկսվում է Լավ ուրբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Նման երկար հանգստյան օրը հիանալի առիթ է մինի արձակուրդ կազմակերպելու կամ ընտանիքի և ընկերների հետ միասին հավաքվելու համար: Զատիկը շատ տարածված ժամանակ է ընտանեկան խոշոր իրադարձությունների համար, ինչպիսիք են հարսանիքները, կնունքները կամ տարեդարձի երեկոները և լավ ժամանակ է տոնական ծառայությունների կազմակերպությունների համար: Ավստրալիայում, ինչպես աշխարհի ցանկացած այլ վայր, Զատկի ձվերը շատ տարածված են շոկոլադից կամ շաքարից: Բայց այս տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական Զատիկ նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Նախևառաջ, որովհետև նապաստակը ոչնչացնում է ֆերմերների բերքը, պոկում է երկիրը և ոչնչացնում նրա փոքրիկ բնակիչներին: Եվ ավստրալացիները գնահատում են իրենց բուսական և կենդանական աշխարհը: Ավստրալացիների Զատկի ճաշացանկը բաղկացած է տապակած գառան, տավարի կամ հավի տապակած բանջարեղենով: Աղանդերի համար մատուցվում է ավանդական քաղցր Ավստրալիայի Զատիկ ուտեստմրգահյութ տորթ, որը զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր և մանդարիններ: Քաղցր տաք թխոցները, որոնք Ավստրալացիները նախաճաշում են Զատկի առավոտյան նախքան եկեղեցի գնալը, շատ տարածված են:

Բուլղարիա Զատիկում Բուլղարիայի ավանդույթի համաձայն, շատ գունավոր ձվեր են դրվում մեծ Զատկի հացերի շուրջ: Ինչպես ուկրաինացիները, բուլղարացիները «կպչում են» Զատկի ձվերով, մինչև որ դրանցից մեկի վրա ճաք է հայտնվում, և միևնույն ժամանակ միմյանց հաջողություն մաղթում: Ամենահաջողն այն մարդն է, ով Զատկի ձվն ունի ավելի երկար, քան մյուսները:

Շվեդիա Շվեդիայում Զատիկն այնքան էլ մեծ տոն չէ, որքան Սուրբ Ծնունդը, բայց դպրոցներում նրանք սկսում են այն տոնել սկսվելուց մեկ շաբաթ առաջ: Երեխաները և նրանց ուսուցիչները հիշում և ասում են, որ Հիսուսը մահացավ մեր մեղքերի համար, իսկ հետո հարություն առավ մեռելներից: Շվեդիայի բնակիչները իրենց տները զարդարում են Զատկի ծաղկե մահճակալներով Զատկի համար դեղին, կանաչ և սպիտակ: Շվեդները Զատիկին գրեթե նույն կերակուր են ուտում, որը նախընտրում են Ծննդյան տոները, բայց այս անգամ շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում քաղցրավենիքին և այլ քաղցրավենիքներին: Նրանք Զատկի ձվերը պատրաստում են ստվարաթղթից, և յուրաքանչյուր ձվի մեջ կոնֆետ են դնում:

Զատիկը Գերմանիայում: Դրան նախորդում է Բարի ուրբաթը: Շատ գերմանացիներ միշտ ձուկ են ուտում այս օրը: Գերմանիայում ոչ ոք չպետք է աշխատի ո՛չ ուրբաթ, ո՛չ շաբաթ օրը: Եվ շաբաթ օրը երեկոյան Գերմանիայի տարբեր քաղաքներում նրանք կազմակերպում են Զատկի մեծ խարույկ: Սա շատ տարածված իրադարձություն է, և շատ մարդիկ գալիս են տեսնելու այս խարույկը `ձմռան ավարտի և բոլոր վատ զգացմունքների այրման խորհրդանիշ: Զատիկ կիրակի առավոտյան, Գերմանիայի յուրաքանչյուր ընտանիք միասին ժամանակ է անցկացնում նախաճաշին: Ծնողները քաղցրավենիքով, զատկական ձվերով և փոքրիկ նվերներով զամբյուղները թաքցնելու նախօրեին: Նախաճաշելուց հետո նրանք երեխաներին ասում են. «Զատկի Bunny զամբյուղները թաքցրեց ձեզնից, դուք պետք է դրանք գտնեք»: Երեխաները նրանց փնտրում են տան շուրջը, և սա շատ զվարճալի տոնական պահ է: Զատկի կիրակի երկրորդ կեսին ընտանիքները գնում են իրենց ընկերներին և հարազատներին այցելելու, միասին թեյ խմելու և զրուցելու:

Զատիկը Իտալիայում: Զատիկ կիրակի, Հռոմի գլխավոր հրապարակում, հազարավոր մարդիկ հավաքվում են ՝ լսելու Հռոմի Պապի շնորհավորանքը: Զատիկին հիմնական ուտեստը գառան տապակած արտիճուկով է, քաղցր պղպեղի, ձիթապտղի և լոլիկի աղցան, ձվի և պանրով աղի կարկանդակ: Սեղանի վրա պետք է լինի նաև կոլոմբա ՝ սա մեր Զատկի պես մի բան է, բայց ավելի կիտրոնի համով: Հաճախ այն ծածկված է նուշով և նուշով փայլով: Զատիկին հաջորդող օրվանից իտալացիները որոշեցին զբոսնել լուսանկարներ հարևանների և ընտանիքի ընկերների հետ:

16.04.23

Սիրելի սովորող, ևս մեկ անգամ կարդա Սահյանի ներքոնշյալ բանաստեղծությունները, բերանացի սովորիր՝ քեզ ամենաշատը դուր եկածը։Ներկայացրու այն տեսանյութի միջոցով։

Կարդում ենք Հ․Սահյան։

« Ժայռից մասուր է կաթում»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

« Այս իմ հրաշք աշխարհն է»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

« Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Գործնական հայոց լեզու։

1.ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից փրկեցին-ազատեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված։

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր գույները-երանգները կա՞ն։

Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության-ժողովրդի մեջ։

Ընկերները երկու օր առաջ էին մաքառել-կռվել ու հաշտվելու փորձեր էին անում։

Բերրի խոստումներ տվեց ու գնաց։

2.Ավելորդ բառերը գտի՜ր և նախադասություններից հանի՜ր։

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։

Դու արդեն հե՞տ ես վերադարձել։

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին անգամ ասում եմ քեզ։

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ մի հատ մարդ էր հարցնում։

Կարելի՞ է մի հատ զանգել։

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։