Ես հավատում եմ կյանքի ԵՐՋԱՆԻԿ ընթացքին․․․։ Ուսումնականա Գարուն

Ժամկետը՝ մարտի 20-ից ապրիլի 7-ը։

Նպատակը՝ կարդալ , ճանաչել,ուսումնասիրել Լ․Ենգիբարյանին։

Բովանդակությունը՝
Ենգիբարյան մարդը
Ենգիբարյան ծաղրածուն
Ենգիբարյան գրողը
Պատմվածքների ընթերցումներ, քննարկումներ, կարծիքներ։
Նամակներ Ենգիբարյանին։

Ամփոփումը՝ պատումների ձայնագրությունների տեսքով սովորողների բլոգում։

Հեքիաթասացը։

Ամբողջ գիշեր հսկա տանը մի պատուհան էր լուսավորված: Այնտեղ ապրում էր հեքիաթասացը. ոմանք նրան պոետ էին կոչում: Նա հեքիաթներ էր գրում և նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթի դժվար է ապրել:

Նրա սեղանը լիքն էր բազմերանգ մատիտներով: Սարսափազդու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախները` կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներով…

Բայց օրերից մի օր չար և անգետ մի մարդ գողացավ հեքիաթասացի բոլոր մատիտները: Թողեց միայն սևը և սպիտակը` մտածելով. «Այ հիմա նա կգրի էնպես, ինչպես պետք է…»:

Խեղճ հեքիաթասացը տխո՜ւր-տխուր կանգնած էր դատարկ սեղանի առջև: Հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսը և դուրս եկավ տնից:

Նա չգիտեր՝ ուր է գնում: Նա դանդաղ շրջում էր անձրևոտ քաղաքում: Երբ հոգնեց ու կանգ առավ, կեչու մի թաց տերև պոկվեց ծառից, թռավ ու եկավ-կպավ նրա այտին: Տերևը մուգ կանաչ գույն ուներ, հեքիաթասացը տեսավ դա: Հետո նկատեց, որ ասֆալտն արծաթագույն է, հորիզոնն էլ` բաց երկնագույն, իսկ կղմինդրե տանիքները` կարմիր: Նա ժպտաց, հավաքեց այդ բոլոր գույներն ու վերադարձավ տուն:

Նա կրկին երջանիկ է:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հայ ծաղրածու մնջկատակ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանը նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է եղել։ Բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանն ունեցել է ինը հաղթանակ և պարտվել ընդամենը մեկ անգամ։

Մնջախաղի էստրադային թատրոնի հիմնադիրն է։

Նրա մասին Ֆիլմը՝ «Ճանապարհ դեպի կրկես» , նկարահանվել է Երևանի կրկեսում,որը պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին։

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետև դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։Իհարկե, մեկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ

Արտիստին

Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, և կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր…Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, և քեզ հետ է նորից Անհանգստությունը:Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:

Սովորականն անսովոր է

Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր փաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

23.03.23

Առակը գրիր արևելահայերենով։Ներկայացրու իմաստը։

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ


Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մի անգամ մկները ժողով են հավաքում մտածելու, թե ինչ անեն կատվի հարձակումներից զգույշանալու համար:

-Եկէ՛ք կատվի վզից զանգակ կախենք։ Կատվի երևալուն պէս,զանգակը ձայն կհանի, մենք էլ կը լսենք ու կփախչենք, — ասաց մի մուկ։-Ի՜նչ հրաշալի բան մտածեցիք,- ասացին մկները։Ուրիշ մի մուկ էլ թե՝հրաշալի է, բայց թող մէջտեղ դուրս գա նա, ով կկարողանա զանգակը տանի ու կատվի վզից կախի…Բոլորը իրար նայեցին ու …քար լռություն տիրեց…

Իմ կարծիքով` իմաստը նրանում է, որ ոչ ոչ միշտ են լավ մտքերը հեշտ իրականացող, և խելքին մոտ:

Ի՞նչ է բարբառը։

Բարբառը (հին հուն. διάλεκτος – մակբայ, διαλέγομαι-ից – խոսել, խոսել) լեզվի տեսակ է, որն օգտագործվում է որպես մեկ տարածքով կապված մարդկանց միջև հաղորդակցության միջոց։

Բարբառը խոսքային հաղորդակցության ամբողջական համակարգ է (բանավոր կամ ստորագրված, բայց պարտադիր չէ գրավոր) իր բառապաշարով և քերականությամբ:

Ուշադրություն։ Պատմիր այն բարբառի մասին , որի կրողն ես, ծանոթ ես։ Ներկայացրու տասը բառ այդ բարբառով և գրիր դրանց գրական տարբերակը։Իսկ եթե ծանոթ չես որևէ բարբառի , ապա կարող ես ինքդ ընտրել որևէ բարբառ և բառարանի օգությամբ ծանոթանալ ու ծանոթացնել։ Շնորհակալություն։

Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության Ղարաբաղ–Շամախիի կամ ծայր հյուսիսարևելյան միջբարբառախմբին։ Խոսվում է Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ում և նրան սահմանակից շրջաններում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հայաբնակ վայրերում։

Ղարաբաղի բարբառը հարուստ է ենթաբարբառներով ու խոսվածքներով։ Ահա դրամցից մի քանիսը՝

1. Տոն քընդողեն տոն չինիլ: — Տուն քանդողին տուն չի լինում:

2. Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե: — Ով որ գայլից փախչում` արջի ճանկն է ընկնում:

3. Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն: — Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ պատճառում, մեծը` սրտին:

4. Կարթած մարթը տուզնը չի մնալ: — Կրթված մարդը սոված չի մնա:

5. Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ: — Օջախի մոխիրը քամուն չեն տալիս:

22.03.23

1.Առակները արևմտահայերենից դարձու արևելահայերեն։

Ուխավոր Աքլորը

Մի օր աղվեսը ասաց աքլորին ։
-Ինչ գեղեցիկ ու անուշ ես երգում ով Աքլորիկ։ Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղ պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից․ մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։ Սիրունիկ Աքլոր, կխնդրեմ ինձ հաջորդես հավանոց առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար ներեղություն խնդրեմ հավերից։ Այդ քաղցր խոսքերից աքլորի սիրտը փափկեց, և նա ասաց.
-Գնանք, քեզ ցույց կտամ հավանոցը։
Աղվեսը աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին, և ուտում նրանց, հետո նայում է աքլորին ասելով՝
-Իմ սիրունիկ աքլոր, գիտես, թե ինչքան դժվար է գնալ Սուրբ Կարապետ ուխտի քաղցած փորով…

Տո՛ւր հա տո՛ւր

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում. Աստված գոնե մի անգամ, ինչ կլինի ինձ տուր, որ միք իչ ես մարդավարի ապրեմ։ Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջեց։ Նա գնաց բարձրյալի մոտ և ասաց. -Տեր աստված ոչ ոք խնդրանքով այդքան չի աղոթել մեղկ է նա, մի անգամ էլ նրան տուր։ -Ասելիք չունեմ կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա պառկել է ու ասում է՝ տուր հա տուր։ Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ մի գործ աներ ես ել կօգնեի, կտայի…

Ագահ և աչքը ծակ մարդը, Ասծուց հետևյալն է խնդրում․

Տե՛ր Աստված այնպես արա, որ ինչին ձեռք տամ, ոսկի դառնա։
Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակայն ոչ միայն դանակն է ոսկի դառնում այլ նաև հացը։ Վախեցած գնում է ջուր խմելու, բաժակի հետ միասին, ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի դիպչում է, ոսկի է դառնում։
Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք իմ գլխին բերեցիր, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ լավությունդ ետ վերցնես․․․։
Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ, որ այս մի քանի օրը, կմահանա․․.։

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Ագահ մարդը

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Առաջարկում եմ դիտել մուլտֆիլմը, որն առակին շատ նման է; Գրիր կարծիքդ։Հղումը՝ ներքևում։

21.03.23

1Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա» վերնագրով փորձիր ինքնդ գրել պատմություն, համոզիր ընթերցողին, որ անկարելի բան չկա աշխարհում։

Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա

2.Ծանոթացրու դասընկերներիդ Խորխե Բուկայի այլ պատմվածքներից մեկի հետ, տեղադրիր բլոգումդ և ներկայացրու։

Խորխե Բուկայ «Դու պարտավոր ես երջանիկ լինել»

3. Անհրաժեշտության դեպքում տեղադրիր Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան դերանուններով։

Ե՞րբ է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, ինչքա՞ն թե է ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքա՞ն ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ինչը՞ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ, թե ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:

Անխռով – խռով, խռոված
խոտոր – անխորոտ
երերուն – աներեր
տարակուսելի – անտարակույս
արտաքուստ – ներքուստ
անզարդ – զարդարված
ամոթխած – անամոթ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – աղքատ
թեթևաբարո – ծանրաբարո

Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա

Մարդիկ շատ են սիրում ասել՝ չեմ կարողացել, կամ՝ չեմ կարողանում, կամ էլ՝ չեմ կարողանա: Շատերը չարաշահում են այդ բառերի օգտագործմամբ, բայց իհարկե դա ճիշտ չէ, քանի որ մարդիկ նախընտրում են մնալ նրանց այսպես կոչված կոմֆորտ զոնայում և, ոչ մի քայլեր չձեռնարկել, որպեսզի դառնալ ավելի համարձակ, երջանիկ, հաղթահարված, և ճարպիկ: Դուրս եկեք ձեր կոմֆորտ զոնայից և ձեռք բերեք հրաշալի հիշողություններ, էմոցիաներ, և ամենակարևորը՝ լավ ընկերներ:

Խորխե Բուկայ «Դու պարտավոր ես երջանիկ լինել»

20293000_695922160607872_1895746663288524117_n

Մարդիկ միմյանց պատմություններ պատմելու և իրար լսելու կարիքն ունեն:

Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպում եք, ձեզ անգնահատելի դաս է տալիս: Դուք պատկերացնել անգամ չեք կարող, թե այդ դասը որքան անհրաժեշտ է ձեզ: Ճիշտն այն է, որ դուք յուրաքանչյուր մարդու ընդունեք որպես Ուսուցչի:

Սուֆիները կարծում էին, որ սովորելը հնի վրա նոր բան կարելու նման մի բան է. հագուստը կարելու ընթացքում աշակերտը, ինչպես ասեղը թելին, հնազանդորեն հետևում է ուսուցչին: Բայց բոլորն են հասկանում, որ դերձակության մեջ գլխավորը թելն է` իրականում հենց թելն է կարում:

Ես կարծում եմ` մարդն իր կյանքի ընթացքում ունի ոչ միայն իրավունքներ, այլ նաև երեք պարտականություն: Հենց`​ երեքը: Հնարավոր է` դուք այլ կերպ եք մտածում, բայց ես հաստատ գիտեմ երեքի մասին: Ահա դրանք.

  1. Յուրաքանչյուր ոք պետք է փոխվի` փորձելով լավը դառնալ այնքան, ինչքան որ ինքն է կարողանում: Այս պարտականությունն իրագործելու համար պետք է աճել, իսկ դա հնարավոր է միայն ուսուցման միջոցով: Եթե ես ուզում եմ ինչ-որ բան սովորել և ոչ միայն հետաքրքրասիրություն ունեմ, այլև հնազանդություն, ապա ցանկացած մեկն էլ կարող է ինձ համար ուսուցիչ դառնալ:
  2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է երջանիկ լինել:
  3. Յուրաքանչյուր ոք`​ և ես, և դու նույնպես, պարտավոր է օգնել առնվազն մեկ մարդու, որպեսզի նա իրագործի այդ պարտավորությունը:

Իսկ հետագայում, երբ այս երեք պարտականությունները կատարված կլինեն, դուք կարող եք անել` ինչ ուզում եք: Երջանկության մասին խոսելը դժվար է, քանզի այդ մասին մեր պատկերացումները հաճախ մոլար են լինում: Մենք մտածում ենք, որ երջանկությունը ուրախությունն է, իսկ միշտ երջանիկ լինելը` մշտապես ուրախ լինելը: Բայց դա հնարավոր չէ: Ինձ համար երջանկությունը ուրախությունը չէ, այլ հոգեկան խաղաղությունն ու իմ ներաշխարհի հավասարակշռությունը:

Երջանկությունը ճանապարհը հաղթահարելու ուղին է, երբ դու գնում ես անշտապ, չես փորձում ավելի դանդաղ քայլել, ոչ մեկին չես հրում և թույլ չես տալիս, որ քեզ հրեն, անցնում ես առանց խուրջինի և առանց քո զգացմունքները ճնշելու: Եվ գնում ես վստահությամբ, որ այդ ուղին քոնն է: Այդպիսի շարժումը քեզ անպայման կհասցնի այնտեղ, որտեղ որ հարկ է, որ դու լինես: Հենց դա է երջանկությունը:

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Խորխե Բուկայ» էջին

Սուֆիզմի մասին

Գիտության մեջ սուֆիզմ (թասավվուֆ) տերմինը արաբերեն «սուֆ» բառից է, որը նշանակում է «բուրդ»: Սա կապվում է մուսուլման միստիկների և քրիստոնյա ճգնավորների` բրդյա կոպիտ գործվածքից հագուստ կրելու սովորույթի հետ։ Վերջիններիս համայնքները 4-րդ դարից սկսած ձևավորվում էին Եգիպտոսում և Սիրիայում:

Սուֆիզմ- սուֆին հավատում է մարդու անմիջական շփմանը աստվածության և նրա հետ միասնությանը: Սուֆիները նման միասնության ուղին տեսնում էին հոգևոր ինքնակատարելագործման և որոշակի հոգեբանական տեխնիկայի մեջ, որը կարող էր նպաստել «միստիկական պայծառացմանը»:

Սուֆիզմը մեծ ազդեցություն է գործել միջնադարյան գրականության` հատկապես արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, Մերձավոր և Միջին Արևելքի լեզուներով գրված պոեզիայի վրա:

Արևելյան մշակույթի ազդեցությունը հայ մտքի վրա պայմանավորել է նաև սուֆիական սիմվոլիկայի որոշ տարրերի ներթափանցումը հայ գրականություն, տարրեր, որոնք ինչ-որ չափով մոտիկ կամ համահունչ էին քրիստոնեությանը (Կոստանդին Երզնկացու սիրերգությունը, Սայաթ-Նովայի թուրքերեն խաղերը և այլն)։

16.03.23,

Արևմտահայ ընթերցումներ, առակներ։

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Արցախյան առած-ասացվածքներ

Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ:
Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Շոնը շանը վըեննը կոխել չի:
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Շարունակելի

Առաջադրանք:
Առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն:


1.Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ է:
Վախեցիր այն գետից, որ ոչ վշշում է, ոչ էլ թշշում:

2.Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Եղբայրը եղբոր մեռնելը չի ուզենա, բայց վատ ապրելը կուզենա:

3.Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Վաղ էր, որ էշը կաղ էր:

4.Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Ձյան տակի կեղտը գարնանը կերևա:

5.Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր:

6.Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Գառը գայլին պահ չեն տալիս:

7.Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Ուրիշի ձին նստողը շուտ կիջնի:

8.Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Շան մոտով առանց մահակ չեն անցնի:

9.Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Կուրանա այն աչքը, որ առաջ իրեն չի տեսնում:

10.Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Մինչ խելոքը կմտածի, գիժը գետը կանցնի:

11.Շոնը շանը վըեննը կոխել չի:
Շունը շան ոտը չի տրորի:

12.Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Կռվի մեջ չամիչ չեն բաժանում:

13.Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Լավ արտի մեջ էլ փուշ կլինի:

14.Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Ինչքան սարը բարձր լինի, կատարի ձյունը շատ կլինի։

15.Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Եթե չոր ծառը կանաչի, անխրատն էլ կամաչի:

16.Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Լավ ծաղկի վրա մեղու շատ կլինի:

17.Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Կնոջ քանդած տունը, Աստված էլ չի կարող շինել:

18.Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Փողը մարդուն երկինք է տանում, մեկ էլ էնտեղից ցած գցում:

19.Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Քիչ խոսողը շատ գործ կանի:

20.Մ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Մարդ իր կծուն ավելի լավ է ուտում, քան ուրիշի մեղրը:

21.Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Սայլը ճռռալու փոխարեն, սայլվորն է ճռռում:

22.Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Սեխի լավը աղվեսն է ուտում:

23.Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Արհեստավորը մինչև կեսօր սոված կմնա:

24.Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Մի հացը կեր, մեկը մատաղ արա:

25 չամենչը խանեն ջուբումը կըինի:
Սև չամիչը խանի գրպանում կլինի:

15.03.23

Չարենցի «Տաղարան» ժողովածուն։

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքն ավարտել է 1921 թվականին։

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել ։ Իսկ «Տաղարանն» սկսում է այսպես.

Արփիկին
Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,

Տալղա տըվիր, գեմիս տարար ծովի պես.

Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
                                                       Սայաթ–Նովա

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

Այս տողերից հետո շարքի համար նախամուտք են հետևյալ երկու քառատողերը.

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

«Տաղարանը», կյանքի ու աշխարհի նկատմամբ ժողովրդական հայացքի ամրապնդումն էր, որովհետև ժողովուրդն է, որ իր դարավոր փորձից ելնելով, հաստատում է հավիտենական արժեքները: Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը:

Ընտի՜ր նշված ստեղծագործություններից որևէ մեկը , սովորի՜ր և պատրաստի՜ր տեսանյութ։

Գրիր պատնություն ՝ «Չարենցը սեր է» վերնագրով։

Չարենցը սեր է

Չարենցը սեր է

Ա՜խ, Չարենց, երբ լսում ես այդ անունը՝ շատ բաների մաիին ես հիշում: Օրինակ՝ մեզ հատտնի է, որ նրա սիրելի քաղաքը՝ դա Կարսն է, նա ծնվել է այդ քաղաքում, և շատ է սիրել այն, շատ հետաքրքիր պատմութոուններ է ունեցել այդ քաղաքի հետ կապված: «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը: Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր բնավորութան ձևավորումը։ Այժմ մի փոքր նրա մականունի մասին, ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը վերցրել է Չարենց մականունը, որովհետև մանկուց եղել է շատ չար երեխա, նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական մականունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Չարենցը նաև շատ է սիրել իր կնոջը, շատ բանտտեղծություններ նվիրել նրան, և սիրել կարծես <<հիվանդ>> սիրով: