Մայրենիի գիտելիքների ստուգում

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Որպեսզի նա կրկին նավեր կուլ տա, այդ նավերը հեշտությամբ դուրս գան:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառու՞մ էինք անծանոթ ծովերում։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Երբ ձուկը բացեց բերանը, մենք հեշտությամբ դուրս եկանք։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Յոթանասունհինգ

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

հսկայական ձուկ

փոքր նավ

հմուտ ճանապարհորդ

մեծ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

քաջ-անվախ, հսկա-աժդահա, նորից-կրկին, այժմ-հիմա,

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

խաղաղ-աղմկալից, չոր-թաց, դուրս-ներս, հանգիստ-անհանգիստ

Ճամփորդապատում, քայլք սիրահարների այգում

Մենք եկել էինք Մառշալ Բաղրամյանի արձանի մոտ: Արձանի մասին Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումՀայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին:

Հետո ուղևորվեցինք սիրահարների այգի, և տեսանք Սիրո միություն արձանը: Այդ արձանի մասին: «Սիրո միություն», սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում՝ Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2017 թվականին:

Միքիչ հետո մոտեցանք Գևորգ Էմին արձանի մոտ:

Մենք շարժվեցինք ԱՐՄԵՆՈՒՀԻ արձանի մոտ:

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (մարտի 4 (16)1878[1]ԿրասնոդարՌուսական կայսրություն – փետրվարի 201936[2][3]ԵրևանՀայկական ԽՍՀԱԽՖՍՀԽՍՀՄ[4]), հայճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր:

Ամառային ճամբարի մասին

Ամառային ճամբարը սկսվեց մայրենիի և մաթեմատիկայի ստուգատեսներով: Հունիսի մեկին մենք դպրոցում շատ ուրախ օր անցկացրեցինք, լողացինք, Սարալանջում երգեցինք Կոմիտասի երգերը, պաղպաղակ կերանք: Ճամբարում մենք ամեն օր լողում ենք, կատարում մայրենիի և մաթեմատիկայի ստուգատեսային առաջադրանքները, ճամփորդում: Հունիսի իննին մենք դասարանով գնացինք Սիրահարների այգի, Կասկադ, Օպերա: Մենք ուսումնասիրեցինք Երևան քաղաքի այգիների արձանները: Մենք նաև քայլքով գնացինք Կինոհայաստան և դիտեցինք <<ՕԼԻՄՊԻԿՈՍ>> մուլտֆիլմը:

Երկիր, որտեղ ամեն ինչ փայտից է

Մի անգամ մեր ընտանիքը, որոշեց, որ գնալու ենք ճամփորդության, և գնացինք մի երկիր, որտեղ ոամեն ինչ փայտից է: Երբ մենք հասանք և մտանք հյուրանոց այնտեղ ամեն ինչ փայտից էր սեղանը, աթորը, նույնիսկ հեռուստացույցը, և մնացած ամեն ինչը: Մենք իհարկե զարմացած էինք, բայց հարցրեցինք արդյոք ուտելիքնել է փայտից, և մեզ պատասխանեցին.

-Այո:

Մենք իհարկե զարմացանք, բայց մնացինք այդ հյուրանոցում: Մի քիչ հետո մենք գնացինք մի սրճարան, նա կոչվում էր <<ՓԱՅՏԱԿԵՐ>>, այդ անունը շատ հետաքրքիր էր, բայց մենք գնացինք այդ սրճարանը: Մենք նստցինք և մեզ մոտեցավ մատուցողը, և ասաց.

-Մեր սրճարանում կա միայն մի ուտելիք, փայտը:

Մեզ բերեցին մեր պատվերը: Մենք փորցեցինք մեր փայտը, և փայտը շատ փափուկ էր, և հեշտ ծամվում էր, և շատ համեղ էր: Մեկ շաբաթ անց մենք վերադարձանք մեր երկիր: Այդ երկիրը ամենալավ երկրներից մեկն էր:

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հիմա ես կներկայացնեմ փետրվարից մայիս ամիսների ընթացքում իրականացրած մայրենիի նախագծերը:

Ստեղծագործական աշխատանքներ

Առավոտ

Փաթիլը

Երկիր, որտեղ ամեն ինչ փայտից է

Կորած Գարունը

Իմ Հակառակ մոլորակը

Արակներ

Մոծակն ու Մրջյունը

Բանաստեղծություններ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Պատրանք

Իմ երգը

Ես իմ անուշ Հայաստանի

Հեքիաթներ

Չախչախ թագավորը

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Կռնատ աղջիկը

Սուտասանը

Կարդում ենք Ռոդարի

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Կարդում ենք Էքզյուպերի 

Թեստ 4

«Փոքրիկ իշխանը» առաջադրանքներ

Փոքրիկ իշխանը

Փոքրիկ իշխան 2 մաս

Զատկածեսը ընտանիքում

Զատկի ընտանեկան հանելուկներ

Մասնակցություն մայրենիի ֆլեշմոբերին — Ես մասնակցել եմ բոլոր շլեշմոբներին։