ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ

Առաջադրանք

  • Ե՞րբ է համարվում Երեւանի ծննդյան տարեթիվը։
    Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.
  • Ո՞վ է Երեւան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։
    Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք:
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։
    Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

    Փաստ՝

    Էրեբունի քաղաքի առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: 

  • Որքա՞ն հին է Երեւանը։
    Այս պահին Երևանը 2804 տարեկան է, Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ:

10 փաստ Արարատ մարզի մասին

  1. Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով:
  2. Հայաստանի բոլոր այցելուները ընդմիշտ տպավորվում են առասպելական Արարատ լեռան վսեմ և հիասքանչ տեսարանով։
  3. Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է: 
  4. Հայաստանում գինեգործության մշակույթը զարգացել է հնագույն ժամանակներից, սակայն հայկական հայտնի կոնյակի պատմությունը սկսվել է 19-րդ դարի վերջին: Արարատյան հողում էր, որ առատ բնության ու ստեղծագործական էներգիայի միությունը տվեց լավագույն ըմպելիքը, որը հայտնի դարձավ ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:
  5. Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցով՝ որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա:
  6. Արգելոցի պատմությունը սկսվել է 330-338 թվականներին, երբ հայոց թագավոր Խոսրով 3-ը հրամայել է այս տարածքում անտառներ տնկել՝ հարևան Արտաշատ քաղաքի բնակլիմայական պայմանները բարելավելու, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհը պահպանելու ու հարստացնելու համար:
  7. Մարզի այլ տեսարժան վայրերից են Խոր Վիրապի վանքը (XVII դ.)
  8. Աղջուց վանքը (XIII դ.)
  9. Հավուց Թարը (X-XVIII դդ.)
  10. Շենացու վանքը (VI – XV դդ.)

Մատենադարան

“Մատենադարան” բառը նշանակում է ձեռագրերի պահուստ։ Այն պարունակում է ավելի քան 17000 ձեռագրեր, 450 հազար փաստաթղթեր և 3000 հին գրքեր։ Ամենահին ձեռագիրը “Վեհամոր Ավետարանն” է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Այստեղ կարելի է տեսնել հայկական ամենամեծ գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը (28կգ) և ամենափոքր գիրքը, որը կշռում է 190գրամ։

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, 1959թ.՝ ավարտվել:

Մատենադարանի արձաններ

Թորոս Ռոսլին 13-րդ դարի 2-րդ կեսի հայ կիլիկյան դպրոցի մանրանկարիչ և գրիչ։ Ստեղծագործել է Հռոմկլայում և արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։

Գրիգոր Տաթևացի (աշխարհական անունը՝ Խութլուշահ, 1346, Վայոց ձոր (գավառ), Սյունիք – դեկտեմբերի 27, 1409, Տաթևի վանք, Տաթև, Հայաստան), Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ։

Անանիա Շիրակացի (անհայտ, Շիրակ – անհայտ), VII դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:

Մովսես Խորենացի (410, Խորնի, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք – 490, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Մեծարվել է «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։

Մխիթար Գոշ (1130, Գանձակ – 1213, Գոշավանք), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։

Ֆրիկ միջնադարյան հայ բանաստեղծ, առակագիր։

Մեսրոպ Մաշտոց – Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, 1959թ.՝ ավարտվել:

5 ՓԱՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՆ

  1. Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին:
  2. Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով:
  3. Հենց Վանաձորի բնակիչներն են համարվում ամենամիամիտները:
Lori

4. Հաղպատի և Սանահինի վանքերը Հայաստանի ամենահիասքանչ և հանրաճանաչ եկեղեցիներից են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։  

5. Վանաձոր քաղաքը գտնվում է Փամբակ գետի հովտում, ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, շրջապատված է Բազում և Փամբակ լեռներով: 

Արա գեղեցիկ և Շամիրամ

Շամիրամը որոշուն է համոզել շողովրդին, որ ինքւ ամեն ինչ կանի կանի այնպես, ինչպես կաներ Արա գեղեցիկը: Եվ ժողովուրդը կարծես համոզվում էր նրա այդ խոստումներին, և ժամանակի ընթացքում նա կառավորում էր Հայոց աշխարհը, նրանից շատ գոհ էին:

Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա  անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից:

Գրիգոր Լուսավորիչ

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է:

Մեսրոպ Մաշտոց

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ. ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ՍՏԵՂԾՈՂԸ

Առաջադրանք

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։

Մենք ունեցանք մեր սեփական լեզուն, որը օգնեց մեր ազգին ստեղծագործել, և ստեղծել մեր սեփական գրադարանը

  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։

Նրա գերեզմանը գտնվում է Օշական գյուղում, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։

Մատենադարան, և Մեսրոպ Մաշտոցի պեղոտան:

Ուսումնական Աշուն. Հայրենագիտություն

Հայաստանում աշունը յուրահատուկ գեղեցիկ է, հատկապես Տավուշի մարզում, այդ տեղի մասին էլ ես ավաքել եմ տեղեկություն:

Տավուշի մարզ, մարզ Հայաստանի հյուսիսարևելյան մասում։ Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի:

ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չնայած 2005 թվականի հոկտեմբերի 22-ին լրանում է հանճարեղ Կոմիտասի մահվան 70 տարին, այդուհանդերձ, նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Երախտապարտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեծ սիրո մասին են վկայում արդի Հայաստանում Կոմիտասի անունը կրող մի շարք հաստատություններ, կոլեկտիվներ։
Երևանցիների սիրած վայրերից մեկը Մ.Մազմանյանի նախագծով ստեղծված Կոմիտասի անվան զբոսայգին է, որը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Արշակունյաց փողոցի վրա։ Այգում կան մանկական զվարճալի ատրակցիոններ, գեղեցիկ կանաչ ծառուղիներ։ Այն Երևանի տեսարժան վայրերից մեկն է։ Կոմիտասի անվան այգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի հայտնի գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, դերասանների աճյունները։ Ընդարձակ ծառուղու երկայնքով վեր են խոյանում Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլոց հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը տվյալ գործչի կյանքի ու գործունեության խոսուն վկան է։

Կոմիտասի անվան վայրեր

  1. Կոմիտաս պողոտա
  2. Կոմիտասի անվան կոնսերվատորիա
  3. Կոմիտասի արձան
  4. Կոմիտասի անվան պուրակ
  5. Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն
  6. Կոմիտասի անվան տուն-թանգարան
  7. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն