Հրազդան գետ

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան):

Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգագետ, Զանգի, Իլդարու, Իլդարունիա։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

է

Հայրենագիտություն ամփոփում 3-րդ ուսումնական շրջան

Թեմաներ

Դավիթ Անհաղթ

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

Փաստեր Տիգրան Մեծի մասին

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ

10 փաստ Արարատ մարզի մասին

5 ՓԱՍՏ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՆ

Արա գեղեցիկ և Շամիրամ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ. ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ՍՏԵՂԾՈՂԸ

Նախագծեր

Երևանի ձիարձաններ

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի

ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական լեռնաշխարհ

Հայրենագիտություն Հայկական լեռնաշխարհ


Ամփոփումներ

Ուսումնական գարուն. Հայրենագիտություն

Իմ ամենասիրելի նախագիծը, դա Երևանի ձիարձաններն է։

Դավիթ Անհաղթ

  1. Տեսանյութից տեղեկություններ դուրս հանիր Դավիթ Անհաղթի մասին։

    Դավիթ Անհաղթի անվան փողոցը սկսվում է Ռուվինյանց փողոցից, և ավրտվում է Ազատության պողոտայում:

    1. Դավիթ Անհաղթը ծնվել է մոտ 475 թվականին:

    2. Դավիթ Անհաղթը եղել է 5-րդ դարի փիլիսոփա:

    3. Նա եղել է Հունական դպրոցի գլխավոր գործիչ:

    4. Նա կրդություն է ստացել Ալեքսանդրիայում, հետո վերադարձել հայաստան, և հաստատվել Հախպատի վանքի տարածքում:
  2. Դավիթ Անհաղթի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։

    Դավիթ Անհաղթի փողոցը

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները

Հայաստանի դրոշը

Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է։

Հայաստանի հիմնը

«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի«Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին:

Հայաստանի զինանշանը


Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

Հայաստանի Հանրապետության շենք

Ազգային ժողովի շենք

Հայաստանի Հանրապետության Սահմանդրության շենք

Նախագահի նստավայր

Երևանի ձիարձաններ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ ձիարձանների մասին։
  1.  «Սասունցի Դավիթ»

    «Սասունցի Դավիթ» ձիարձանը տեղադրվել է 1959 թվականին։ Այս արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է: Արձանում մենք տեսնում ենք Սասունցի Դավթին իր ձիու Քուրկիկ Ջալալիի վրա: Արձանը ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
    Սասունցի Դավիթ, «Սասնա Ծռեր» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։
    Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամեն ամենահերոսական կերպարն է:

  2. «Վարդան Մամիկոնյան»

    Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Արձանուն քանդակված է Վարդան Մ. իր ձիու հետ: Արձանի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանն է, իսկ քանդակագործը Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարն է: Վարդան Մամիկոնյան (388 – 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։

  1. «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան: ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922 թվականին), կորպուսի հրամանատար (1935 թվական, հիմա՝ գեներալ-գնդապետ), պրոֆեսոր (1933 թվականից), ԽՄԿԿ անդամ (1918 թվականից)։ 

4. «Անդրանիկ Օզանյան»

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։ Քանդակագործ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան: Անդրանիկ Թորոսի Օզանյան (փետրվարի 25, 1865[1][2], Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա – օգոստոսի 31, 1927`, Չիքո, Բյուտ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] և Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նաև հայտնի է որպես Զորավար ԱնդրանիկԱնդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ 

5. «Մարշալ Բաղրամյան»

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին: Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։
    Հախպատի վանք, Սանահինի վանք, Տաթևի վանք, Կարս:
  • Բագրատունիների անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։
    Բագրատունիաց փողոց, և 113 դպրոցը, որը կրում է Բագրատունիացների անունը:

Ուսումնական գարուն. Հայրենագիտություն

Երևանի զբոսայգիներ և պուրակներ


<<Օղակաձև>> զբոսայգի

Օղակաձև զբոսայգին վերանվանվել է Երիտասադրության զբոսայգի։ Այն, սկսելով «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սբ. Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Ե. Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այստեղ են տեղադրված բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ։


Սիրահարների այգի


Դեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։
Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի։
Վերջին տարիներին անխնամ ու բարձիթողի վիճակում էր։ Այգին բարեկարգվեց ու վերակառուցվեց բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։



Ալ. Թամանյանի անվան պուրակ

Այս պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Ալ. Թամանյանի անվան պուրակում` Մոսկովյան փողոցի վրա, դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը (քանդ.` Արտաշես Հովսեփյան, ճարտ.` Ս. Պետրոսյան, 1931թ.)։ Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։


Կոմիտասի անվան պուրակ

Կոմիտասի անվան պուրակը գտնվում է Կոմիտասի անունը կրող պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը (քանդակագործ` Ա. Հարութունյան, ճարտարապետ` Ֆ. Դարբինյան, 1988թ.)։

Փաստեր Տիգրան Մեծի մասին

  1. Տիգրան Մեծը եղել է Հայոց պատմության ամենանշանավոր անձանցից մեկը:
  2. Տիգրան Մեծի անվան փողոցը սկսվում է՝ Հանրապետության հրապարակից և ավարտվում Սասունցի Դավթի հրապարակում (Սասունցի Դավթի փողոցի և Արցախի պողոտայի հետ հատման հանգույց)։ Փողոցի Երկարությունը 2մ 500կմ է:
  3. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Տիգրան Մեծ պողոտայի և Երվանդ Քոչար փողոցի միջանկյալ հաատվածում, որը կառուցվել է 1990-ից-2001-թ.:
  4. Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։