Մայիսի 27-ին մենք ունեցանք ճամփորդություն դեպի Սասունիկ գյուղ: Այնտեղ մենք այցելեցինք նրանց դպրոցը և նշեցինք՝ Համբարձման, կամ ինչպես ընդունված է ասել՝ Ջան Գյուլում ծեսը:

Հատո մենք այցելեցինք՝ Կարմրավոր եկեղեցի, նաև կան Սպիտակավոր և Դեղնավոր եկեղեցին: Այս եկեղեցիները ունեն շատ հետքրքիր պատմություն, որը ես կփորձեմ կարճ պատպել: Լինում են երեք քույրիկներ, և երեքն էլ սիրահարվում են մի տղայի, երկու ավագ քույրերը որոշում են ընկնել մի ձորից, որպեսզի նրանց կրցեր քույրը կարողանա ամուսնանալ այդ տղայի հետ, իսկ փոքր քույրը չի կարող հավատալ, որ նրա քույրերը ինքնասպատ են եղել հանուն նրա, և որոշում է գնալ նրանց հետևից: Այդ բոլոր քույրերը երբ ընկնում էին հագած են լինում երեք տարբեր գույնի զգեստ՝ կարմիր, սպիտակ, և դեղին, և այդ տղան որոշում է երեք եկեղեցի կառուցել նրանց պատվին, որից մեկը այցելեցինք մեր ճամփորդության ընթացքում:

