- Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
Երբ կատարած աշխատանքը բերում է արդյունք, այսինքն մարմինը տեղաշարժվում է:
- Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
Անցած ճանապարհից և գործադրած ուժից:
- Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:
- Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
Ջերմային էներգիա, Էլեկտրական էներգիա, Միջուկային էներգիա, Քիմիական էներգիա, Ճառագայթային էներգիա:
- Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
Կենդանիները և մարդիկ հիմնականում իրենց էներգիան ստանում են ուտելիքի և քնի շնորհիվ:
- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից:
- Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ սառը և տաք մարմինները միյանց հպվում են:
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Հեղոկային, էլեկտրոնային, մեխանիկական, օպտիկական, գազային:
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Սնդիկային ջերմաչափերը օգտագործելուց առաջ պետք է լավ թափահարել, այնուհետեև տեղադրել թևատակում և անշարժ սպասել 5 րոպե, իսկ էլեկտրոնային ջերմաչափերը անհրաժեշտ է սկզբում միացնել և նույնպես տեղադրել թևատակում, և սպասել ձայնային ազդանշանին, և տեսնել ջերմատտիճանը:
- Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Հալումն ու պնդացումը, գոլորշացումը, խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
- Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Երբ մարմինը բինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակի՝ կոչվում է հալում, իսկ հակառակը՝ դա պնդացումն է:
- Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Այն մեծությունը, որի ներքո մարմինը սկսում է եռալ:
- Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազայինի՝ կոչվում է գոլորշացում, հակառակ երևույթը՝ խտացում:
- Ի՞նչ է մարմնի կշիռը:
Ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
- Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Այն ուժը, որի շնորիվ մոլորակները պտտվում են արեգակի շուրոջը` կոչվում է տիեզերական ձգողություն:
- Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Այն ուժը, որով երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին կոչվում է` ծանրության ուժ:
- Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Երբ ինչ-որ մի մարմին շարժվում է ինչ-որ մի բանի նկատմանբ:
- Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
հոսանքի
- Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:
- Ի՞նչ է ցույց տալիս արագությունը: Ի՞նչ միավորներով է այն չափվում:
Արագությունը ցուց է տալիս, թե տվյալ մարմինը ինչ ժամանակում որքան ճանապարհ է անցնում: Արագությունը չափվում է V (միջին արագությունը), S (ճանապարհը) և t (ժամանակը) բանաձևերով: