21.05.2023

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը բոլորն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ով է այդ խոսքերի հեղինակը, և արդյո՞ք այն տեղին է օգտագործվում: Արտահայտության հեղինակը ռուս մեծ գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին է (1821-1881թթ.): Տալով տարբեր ձևակերպումներ իր օրագրերում, Դոստոևսկու այս հայտնի արտահայտությունը հանրությանը հայտնի է դարձել նրա հանրահայտ «Ապուշը» վեպի միջոցով : Վեպի 3-րդ մասի V գլխում այս խոսքերն արտասանում է 18-ամյա Իպպոլիտը։

Ահա՝ հատվածը.

«Ճի՞շտ է, իշխան, որ դուք մի անգամ ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»: Պարոնա´յք, — բարձր գոչելով դիմեց նա բոլորին, — իշխանը պնդում է, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Իսկ ես պնդում եմ, որ նա այդպիսի չարաճճի մտքեր է արտահայտում, որովհետև սիրահարված է:

Պարոնա´յք, իշխանը սիրահարված է. հենց որ նա մտավ, ես դրանում համոզվեցի: Մի ամաչեք, իշխա´ն, ես կսկսեմ Ձեզ խղճալ: Ո՞ր գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինձ այդ մասին Կոլյան է պատմել: Դուք մոլի քրիստոնյա ե՞ք: Կոլյան ասում է, որ դուք ինքներդ Ձեզ քրիստոնյա եք համարում: Իշխանը նրան ուշադիր տնտղեց և ոչինչ չպատասխանեց»:

Իրականում հեղինակը փորձել է ընթերցողի մտածողությունն ուղղել այլ հունով, քան արտահայտության բառացի այն նշանակությունը, որը, ցավոք, վերջին ժամանակներս է ձեռք բերել և ստացել լայն տարածում: Դոստոևսկին հեռու էր իրերի գեղագիտական գնահատումից և արժևորումից, նա խոսում էր հոգու գեղեցկության մասին, և դա համապատասխանում է վեպի հիմնական գաղափարախոսությանը և նպատակին՝ ստեղծել «դրական հիասքանչ կերպար»: Այդ պատճառով էլ հեղինակը իր սևագրերում իշխան Միշկինին կոչում էր «իշխան Քրիստոս»՝ այդպիսով իրեն հիշեցնելով, որ իշխան Միշկինի կերպարը պետք է առավելագույնս նման լինի Քրիստոսին՝ բարիությամբ, մարդասիրությամբ, հեզությամբ, էգոիզմի բացարձակ բացակայությամբ, կարեկցությամբ՝ դեպի մարդկային անհաջողություններն ու դժբախտությունները:

Ուստի «գեղեցկությունը», որի մասին Դոստոևսկին խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Սա է համապատասխանում Դոստոևսկու հիմնական գաղափարներին: Նա գտնում էր, որ մարդիկ կարող են «հիասքանչ և երջանիկ լինել» ոչ միայն անդրշիրիմյան կյանքում, այլ նրանք կարող են այդպիսին լինել նաև «առանց կորցնելու երկրի վրա ապրելու իրենց հնարավորությունը»: Դրա համար նրանք պետք է հասկանան, որ «Չարը չի կարող լինել մարդկանց բնական վիճակը», և որ յուրաքանչյուրը կարող է ազատվել դրանից:

Եվ միայն այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն առաջնորդվել այն ամեն լավով, որ «կա իրենց հոգում, հիշողության մեջ և ձգտումներում» (Բարի-ով), նրանք «իրականում կլինեն գեղեցիկ» և հիասքանչ, և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ: Բնական է, որ դա միանգամից չի լինի… «անհրաժեշտ է հոգևոր աշխատանք, փորձություններ և անգամ տանջանքներ», որոնցից հետո մարդը կհեռանա «Չարուց», և կդիմի «Բարուն», կգնահատի այն:

Այս մասին խոսվում է վեպի տարբեր հատվածներում: Ահա ևս մեկ հատված 1-ին մասի VII գլխից. «Գեներալի կինը մի պահ լուռ և քամահրանքի որոշակի արտահայտությամբ նայում էր Նաստասյա Ֆիլիպպովնայի դիմանկարին, որը նա պահում էր իր՝ առաջ մեկնած ձեռքում` խիստ արտահայտիչ կերպով այն հեռացնելով իր աչքերից: — Այո, գեղեցիկ է, — խոսեց նա վերջապես, նույնիսկ առավել քան: Ես միայն երկու անգամ եմ նրան տեսել, և միայն հեռվից: Այսպես ուրեմն, դուք այսպիսի գեղեցկությունը գնահատու՞մ եք, — հանկարծ նա դիմեց իշխանին: — Այո´… Այդպիսին… — պատասխանեց իշխանը որոշակի ճիգով: — Այսինքն հենց այսպիսի՞: — Հենց այդպիսի: — Ինչու՞: — Այս դեմքի վրա տանջանքն է շատ – խոսեց իշխանը ակամա, կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ թե հարցին էր պատասխանում: — Դուք գուցե հիմարություն ասացիք,- ինքն իրեն որոշեց գեներալի կինը և գոռոզ շարժումով նկարը նետեց իրենից հեռու` սեղանի վրա:

Դոստոևսկու գաղափարները բարու և «բարոյական օրենքի» մասին համընկնում են գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի գաղափարախոսության հետ. «Երկու բան հոգիս լցնում են ամեն անգամ մի նոր ու ավելի ուժեղ պատկառանքով, երբ ես մտածում եմ դրանց մասին… աստղազարդ երկինքը ինձ վրա և բարոյական օրենքն իմ մեջ»…։

«Աշխարհը կփրկի գեղեցիկը, միայն թե այն բարի լինի»: . Կարևորն այն է, որ Դոստոևսկու այս հանրահայտ արտահայտությունն էլ յուրօրինակ մարգարեություն է յուրաքանչյուրիս համար…

Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ…

Հարցեր և առաջադրանքեր։

1.«Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ» վերնագրով գրիր քո պատմությունը։

Գեղեցկությունը կարող է փրկել աշխերհը, երբ մենք մեր ձեռքերի շնորհքն ու ուժը փոխանցենք աշխարհին, սակայն մարդիկ միլլիադավոր պլաստիկ, և աղբ են թափում, և իմանալով խնդրի ամենայն լրջությունը շարունակում են աղտոտել մեր շրջապատը, մենք պետք է միանանք և չաղտոտենք մեր մոլորակը:

2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։

Սիրուն-չքնաղ
գեղանի-գեղեցկուհի
սիրունիկ-գողտրիկ
աղվոր-աղվորերես
խորոտ-խորոտատես
թառլան-արմաղան
ռինտ-ռնդիկ
շարմաղ-շարմաղերես
շարի-շետ
պիպիշ-պուպուշ


Բարեհոգի-բարեմիտ
բարեսիր- մեղմասիրտ
փափկասիրտ-անչար
գթոտ-ողորմած
գթասիրտ-գթասեր
ազնիվ-առաքինի
պարկեշտ-անհիշաչար
ներողամիտ-լավ
անմեղ-կամեցող
սրտով-բարեսիրտ

3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։ Հիմնավորի՜ր։

Ինձ համար դա բոլորիս փոքրուց հայտնի Հովհաննես Թումանյանն է, նա գրում է մանուկների համար շատ հեքիաթներ, իսկ ինձ համար մանկական հեքիաթները ամենաբարին են, և երևի Համո Սահյանը, նա էլ է գրել շատ բարի պատմվածքներ:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s