Լրացնել բաց թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը: Գրակալի առաջ մտասույզ նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բսկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը: Հասկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն գույն-գույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոսված նայում էի շրջակայքի գեղեցկություներին:
Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց
Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։
5 Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:
Ծանոթություն
Դդումի պատմությունը։
Այս շեկ հաստլիկին լավ էին ճանաչում Հին Եգիպտոսում և Հին Հռոմում: Իրենց աշխատություններում նրան նկարագրում էին Պլինիոս Ավագը, Կոլմելլան և Պետրոնիուսը:
Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ դդումը իրար ձեռքից խլխլում էին: Այն ոչ միայն որպես ուտելիք էին գործածում, այլ նաև կենցաղային կարիքները հոգալու համար. նրանից ամաններ էին պատրաստում, ճիլոպներ, գորգիկներ, երաժշտական գործիքներ, գլխարկներ: Լատինամերիկյան կարմրամորթները մեծ դդումներից երեխաներին լողացնելու տաշտակներ էին պատրաստում, իսկ հռոմեացիները և հին հույները երկարավուն դդումներից ջրի կամ գինու շշեր էին փորում: Հին Չինաստանում հեղուկներ պահելու նպատակով օգտագործում էին կաթիլաձև, երկարավուն լագենարիա տեսակի դդումը: Դրանից պատրաստում էին Խու-լու թալիսմաններ, որոնք լիություն և հաջողություն էին բերում տուն: Իսկ նորապսակները այդ թալիսմանները որպես նվեր ստանում էին հարսանիքին, որպեսզի իրենց ընտանիքները դդումի պես պտղաբեր լինեն:
Ընդհանրապես հարավ-արևելյան Ասիայի ժողովուրդների մոտ դդումը մեծ հարգանք ուներ: Կամբոջայի բնակիչները` կխմերներն, ու Լաոսում բնակվող մոն ժողովուրդը դդումը համարում էին սուրբ նախամայր, քանի որ, համաձայն լեգենդի, այդ ժողովուրդները սերվել են դդումից:
Հին լեգենդն ասում է, որ կախարդական թռչունը թռչում գալիս է լաոսցու տուն և պատմում, որ ջրհեղեղ է սպասվում, որը ոչ ոքի չի խնայելու: Փրկվելու համար թռչունը ցույց է տալիս դդումը և հրամայում ողջ ընտանիքին ջրհեղեղից թաքնվել հսկա դդմի մեջ: Երբ որ ջրերը հանդարտվում են, դդումը հայտնվում է սարի գագաթին: Ջրհեղեղից փրկված հին մարդիկ հողին պահ են տալիս փրկիչ-դդմի սերմերը: Սերմերն աճում, բազմանում են, բայց սերմերի փոխարեն դդումներից մարդիկ են դուրս գալիս` մոն և կխմեր ժողովուրդների նախածնողները:
Թաիլանդի, Կամբոջայի և Լաոսի հեքիմները մինչ այժմ դդումն օգտագործում են անպտղությունը բուժելու նպատակով, ինչպես նաև հմայական ծեսերի ժամանակ` չար ոգիներից փրկելու և հարստություն բերելու համար: Թաիլանդցիները այդպես էլ անվանում են դդումը` ոսկե պահոց:
Հայտնի է դդմի օգնությամբ տունը լիություն բերելու ծեսը. պտուղը պետք է մաքրել, նրա մեջ դնել մետաղադրամներ, և այդ «խնայատուփը» պետք է դնել տան շեմին, և դեպի տուն կգա լիությունը: