05.05.23

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկեվորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնևարդերին, եղրևանիներին, սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալևետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝

Այդպես արեց այն հույսով (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի առաջվանից (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան տիրոջից (տերից, տիրոջից)։
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի տուփերից (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 7 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես տատիկիս նվիրեցի գույնզգույն ծաղիկներ։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։                            

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։          

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։                            

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։                    

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:

Մարդ-դրամ, երգ-գեր, մշակ-մաշկ, ափսե-փեսա, ժանր-նժար, վիճակ-կավիճ, գավառ-ագռավ, վտակ-կվատ, մկրատ-մտրակ, պարկ-պրակ, վկա-կավ:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s