Արտաշեսյան վերջին գահակալները

Հարց

• Ներկայացրեք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին։

Արտաշես III-ի գահակալումը: Ք. ա. 30թ-ին Պարթևստանից վերադառնալով՝ նա ազատագրեց Հայաստանը, նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրապականի արքային, և նրա երկիրը միացրեց իր խետությանը: Արտաշես III-ը ջանքեր էր գործադրում, որպեսզի իր եղբայրներին հետ բերեի Հայաստան, սակայն ապարդյուն:
Արտաշես III-ը օգտվելով տասնամյան ծաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեն երկիրը, նա սըտողծեց դրամներ իր դիմանկարով ու ՙՙԱրքայից արքա,, մակագրությամբ:
Երբ Հռոմը կարգավորեց իր ներքին հարցերը, նա նորից իր ուշադրությումը սևեռեց արևելքի վրա, Ք. ա. 20թ-ին Հայաստան ուղարկվեց Արտավազտ //-ի պանադ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմոացիների մեջ, և Հռոմում կարծում էին, որ նա կլինի հռոմեասեր արքա: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես //-ը սպանվեց անհայտ հանգամանքներում: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի, և գահ բարձրացավ Տիրան III-ը:

Տիգրան III-ի գահակալումը: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20թ-ից մինչև Ք.ա. 8թ-ը: Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել այն պայմանով, որ մյուս հայոց արքային նույնպես ընտրելու էին իրենք: Սակայն, որոշ ժամանակ իշխելուց հետո, նա սկսեց ավելի բարձր գնահատել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է գահաժառանք ունենալը, դրա համար նա գահաժառան հռչակեց իր որդուն՝ Տիգրանին:
Տիգրան III-ի մահից հետո գահ բարձրացավ իր որդի Տիգրան VI-ը:

Տիգրան VI-ի գահակալումը: Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կուրուստի հետ, Ք. ա. 5թ-ին ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Նա 29 տարի Հռոմեական միջավայրում էր, և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ: Եվ այդ պատճառով Ք. ա. 2թ-ին գահընկեց արին Արտավազդ III-ին, և կրկին գահ բարձրացրին Տիգրան VI-ին: Այս անգամ Տիգրան VI-ը իշխեց իր քույր Էրատոյի հետ միասին:
Ք. հ. 1թ-ին հյուսիսային լեռնականների հետ մղված պատերազմում Տիգրան -ը զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից:

Աղբյուրնե
Հայոց պատմության դասագիրք, էջ 109-110

Տեսաֆիլմ
https://youtu.be/Ss01GDxJCIU

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s