ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները։
Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:
Մի անգամ Էռնեստը վիճեց իր ընկերների հետ, որ ինքը կգրի աշխարհի ամենալակոնիկ և հուզիչ ստեղծագործությունը: Գրականության հանճարը կարողացավ գրազ շահել ՝ թղթի վրա գրելով վեց բառ.«For sale: baby shoes, never used» «Վաճառվում է ՝ մանկական կոշիկ, երբեք չօտագործած»:
Էռնեստ Հեմինգուեյ
«Ծերունին և ծովը» (1952 թ. համառոտ)

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:
Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:
Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:
Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:
Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:
Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:
Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:
Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:
Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:
Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:
Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:
Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:
Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:
Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց:
Հարցեր և առաջադրանքներ։
- Պատմիր Էռնեստ Հեմինգուեյի մասին մի քանի նախադասությամբ։
Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։ - Ներկայացրու պատմվածքի իմաստը։
- Ներկայացրու ծերունուն։
Ծերունին ունի զարմանաշու աստիչանի կամքի ուժ: Նա, ոչ միայն չի դադարում իրեն ավատալ, այլ ավելին՝ վերջում նա մի սկայական ձուկ է բռնում: Ափսոս, որ ձկան վերջը այդքան էլ լավը չեղավ: - Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ),ամեն ինչ կամ բոլոր (ը) բառերը։
Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված։
Բոլոր/ամբողջ խնդիրները փորձիր լուծել։
Ամբողջ խնդրագիրքը արդեն վերջացել է։
Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից։
Ողջ ժողովուրդն է սպասում քեզ։
Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում։
Ամբողջ/ողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ։
Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին։
Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել։
Բոլոր երկրներում եղել է։
Բոլորը նույն բանն են պնդում։
Մի քանի կրակի բաժին դարձավ։
25.04.23
Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս
Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը:
- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հին-հնամյա հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ-կանաչապատ կղզին, խոշոր-մեծ կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ-ահռեփ գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հին-վաղեմի ու զարմանահրաշ-սքանչելի վայրերով:
Պատանին թախծալի-տխրաին հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների անուշ-աճելի դայլայլը:
Գիշերն իր մութ-մուգ թևերն է փռել:
Կայտառ-զվարթ մի աղջիկ է ընկերուհիս: