19.04.23

1.Բառարաններից դուրս գրել բառեր՝ իրենց բացատրություններով, որոնք հետաքրքիր են ձեզ կամ կարող են հետաքրքիր լինել ձեր ընկերների համար:

Ավ․Իսահակյան,«Եղնիկը»։

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:

«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

Տան պատշգամպից մի հրաշալի անտառի տեսարան էր բացվում, զուլալ ջրերով, աղբյուրի շառաչով, սաղարթախիտ ծառերով, կաղնիներով, զարմանահրաշ կենդանիներով, և ոչ մի տեղ չտեսված տեսարաններով:

բ) Կա՞ հակասություն պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

Ոչ, քանզի նա ավելի շու նաև ասում էր, որ շատ էր հարգում եղնիկին, մեկ-մեկ ուզում էր, որպեսզի նա վերադառնա անտառ՝ իրեն ավելի հարմար միջավայր, բայց նա նաև շատ էր հասցրել կապվել եղնիկի հետ, դրա համար նա փորձեց հասնել եղնիկին և պահել նրան, բայց նա հիշեց, որ նրա համար ավելի լավ կլինի գնալ անտառ, քան մնալ իրենց անհարազատ, թեկուզ և հաճելի և հարմարավետ տանը:

2. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Մակաղ – Ոչխարների կեսօրվա հավաքատեղը՝ հանգստի և կթելու համար, մակաղելու տեղ:

անդուլ – դադար չունեցող, անդադար

շառաչ – աղմկալից ձայն, դղրդոց

վճիտ – պարզ, մաքուր, հստակ



Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s