Դասի թեման՝ ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ :Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:
Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:
Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:
Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.
- Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
- Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
Դրանք էլ կազմված են օրգաններից.
1. Վեգետատիվ են`
- ցողունը
- տերևը
- արմատը
2. Գեներատիվ են`
- ծաղիկը
- պտուղը
- սերմը
Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:
Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:
Արմատն ունի կարևոր գործառույթներ`
- արմատը բույսը ամրացնում է հողին,
- արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
- արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.
1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:
2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:
3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:
Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.
1. Առանցքային
Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:
Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:
2. Փնջաձև
Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:
Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:
Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:
Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:
Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:
Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:
Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.
1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:
Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:
2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:
Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:
Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Ցողունը բույսի առանցքային օրգանն է:
Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:
Օրինակ
Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:
Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:
Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:
Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:
Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):
Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:
Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:
Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:
Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:
Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:
Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):
Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Պատասխանել հարցերին
- Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
ցողունը
տերևը
արմատը - Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
ծաղիկը
պտուղը
սերմը - Որո՞նք են արմատի գործառույթները:
արմատը բույսը ամրացնում է հողին,
արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ: - Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:
Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ: - Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղը ապհաովում է բույղի օդային սնուցումը: - Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
Ցողունը կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իր հետ լուծված հանքային աղեևը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր: - Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:
Տերևի հիմնական ործառույթներն են օրանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ: Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ:
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ: