1.Ենգիբարյան մարդը
2.Ենգիբարյան ծաղրածուն
3.Ենգիբարյան գրողը
Համացանցում փնտրիր նյութեր նշված վերնագրերով և ներկայացրու բլոգումդ։
Ճանապարհ դեպի կրկես, 1963 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված հայկական ֆիլմ, որը նկարահանվել են ռեժիսորներ Հենրիկ Մալյանն ու Լևոն Իսահակյանը Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։ Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին։
Ներկայացրու տպավորություններդ ֆիլմի վերաբերյալ։