Ենգիբարյան մարդը

Բոլոր ժամանակների ուրախ և տխուր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը հասցրել է նկարահանվել նաև ֆիլմերում, գրել կարճ նովելներ ու արտահայտել մտքեր, որոնք թախիծի և ուրախության նուրբ խառնուրդ են։
Նաև ասել է կարծես անկրկնելի մտքեր, որոնք կարդում ես՝ և հասկանում Ենգիպարյանի հոգևոր վիճակը:

1. Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ եք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականություն կոչվածը, ձեր սերը:

2. Նրանք, ում սիրում են, արտասովոր են դառնում: 

3. Դիմակն ինքնին սարսափելի չէ, սարսափելին այն է, որ դիմակի տակ մեկ ուրիշ դիմակ էլ է լինում: 

4. Ես գրպանի գող եմ, ես գրպանի գողերի թագավորն եմ, ես հարուստ եմ և երջանիկ: Ո՛չ, ավելի ճիշտ կլինի ասել, որ ես գրեթե երջանիկ եմ, միայն ափսոսում եմ, որ ոչ ոք իր սիրտը գրպանում չի պահում: 

5. «Ոչ» ասելու համար ավելի մեծ տաղանդ է պետք, քան «այո» ասելու համար։

«…Ենգիբարովն առանց որևէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության և ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր»:

Յուրի Նիկուլին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s