1.Առակները արևմտահայերենից դարձու արևելահայերեն։
Ուխավոր Աքլորը
Մի օր աղվեսը ասաց աքլորին ։
-Ինչ գեղեցիկ ու անուշ ես երգում ով Աքլորիկ։ Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղ պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից․ մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։ Սիրունիկ Աքլոր, կխնդրեմ ինձ հաջորդես հավանոց առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար ներեղություն խնդրեմ հավերից։ Այդ քաղցր խոսքերից աքլորի սիրտը փափկեց, և նա ասաց.
-Գնանք, քեզ ցույց կտամ հավանոցը։
Աղվեսը աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին, և ուտում նրանց, հետո նայում է աքլորին ասելով՝
-Իմ սիրունիկ աքլոր, գիտես, թե ինչքան դժվար է գնալ Սուրբ Կարապետ ուխտի քաղցած փորով…
Տո՛ւր հա տո՛ւր
Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում. Աստված գոնե մի անգամ, ինչ կլինի ինձ տուր, որ միք իչ ես մարդավարի ապրեմ։ Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջեց։ Նա գնաց բարձրյալի մոտ և ասաց. -Տեր աստված ոչ ոք խնդրանքով այդքան չի աղոթել մեղկ է նա, մի անգամ էլ նրան տուր։ -Ասելիք չունեմ կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա պառկել է ու ասում է՝ տուր հա տուր։ Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ մի գործ աներ ես ել կօգնեի, կտայի…
Ագահ և աչքը ծակ մարդը, Ասծուց հետևյալն է խնդրում․
Տե՛ր Աստված այնպես արա, որ ինչին ձեռք տամ, ոսկի դառնա։
Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակայն ոչ միայն դանակն է ոսկի դառնում այլ նաև հացը։ Վախեցած գնում է ջուր խմելու, բաժակի հետ միասին, ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի դիպչում է, ոսկի է դառնում։
Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք իմ գլխին բերեցիր, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ լավությունդ ետ վերցնես․․․։
Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ, որ այս մի քանի օրը, կմահանա․․.։
ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան
ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան
Ագահ մարդը
Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։
Առաջարկում եմ դիտել մուլտֆիլմը, որն առակին շատ նման է; Գրիր կարծիքդ։Հղումը՝ ներքևում։