Խորխե Բուկայ «Դու պարտավոր ես երջանիկ լինել»

20293000_695922160607872_1895746663288524117_n

Մարդիկ միմյանց պատմություններ պատմելու և իրար լսելու կարիքն ունեն:

Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպում եք, ձեզ անգնահատելի դաս է տալիս: Դուք պատկերացնել անգամ չեք կարող, թե այդ դասը որքան անհրաժեշտ է ձեզ: Ճիշտն այն է, որ դուք յուրաքանչյուր մարդու ընդունեք որպես Ուսուցչի:

Սուֆիները կարծում էին, որ սովորելը հնի վրա նոր բան կարելու նման մի բան է. հագուստը կարելու ընթացքում աշակերտը, ինչպես ասեղը թելին, հնազանդորեն հետևում է ուսուցչին: Բայց բոլորն են հասկանում, որ դերձակության մեջ գլխավորը թելն է` իրականում հենց թելն է կարում:

Ես կարծում եմ` մարդն իր կյանքի ընթացքում ունի ոչ միայն իրավունքներ, այլ նաև երեք պարտականություն: Հենց`​ երեքը: Հնարավոր է` դուք այլ կերպ եք մտածում, բայց ես հաստատ գիտեմ երեքի մասին: Ահա դրանք.

  1. Յուրաքանչյուր ոք պետք է փոխվի` փորձելով լավը դառնալ այնքան, ինչքան որ ինքն է կարողանում: Այս պարտականությունն իրագործելու համար պետք է աճել, իսկ դա հնարավոր է միայն ուսուցման միջոցով: Եթե ես ուզում եմ ինչ-որ բան սովորել և ոչ միայն հետաքրքրասիրություն ունեմ, այլև հնազանդություն, ապա ցանկացած մեկն էլ կարող է ինձ համար ուսուցիչ դառնալ:
  2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է երջանիկ լինել:
  3. Յուրաքանչյուր ոք`​ և ես, և դու նույնպես, պարտավոր է օգնել առնվազն մեկ մարդու, որպեսզի նա իրագործի այդ պարտավորությունը:

Իսկ հետագայում, երբ այս երեք պարտականությունները կատարված կլինեն, դուք կարող եք անել` ինչ ուզում եք: Երջանկության մասին խոսելը դժվար է, քանզի այդ մասին մեր պատկերացումները հաճախ մոլար են լինում: Մենք մտածում ենք, որ երջանկությունը ուրախությունն է, իսկ միշտ երջանիկ լինելը` մշտապես ուրախ լինելը: Բայց դա հնարավոր չէ: Ինձ համար երջանկությունը ուրախությունը չէ, այլ հոգեկան խաղաղությունն ու իմ ներաշխարհի հավասարակշռությունը:

Երջանկությունը ճանապարհը հաղթահարելու ուղին է, երբ դու գնում ես անշտապ, չես փորձում ավելի դանդաղ քայլել, ոչ մեկին չես հրում և թույլ չես տալիս, որ քեզ հրեն, անցնում ես առանց խուրջինի և առանց քո զգացմունքները ճնշելու: Եվ գնում ես վստահությամբ, որ այդ ուղին քոնն է: Այդպիսի շարժումը քեզ անպայման կհասցնի այնտեղ, որտեղ որ հարկ է, որ դու լինես: Հենց դա է երջանկությունը:

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Խորխե Բուկայ» էջին

Սուֆիզմի մասին

Գիտության մեջ սուֆիզմ (թասավվուֆ) տերմինը արաբերեն «սուֆ» բառից է, որը նշանակում է «բուրդ»: Սա կապվում է մուսուլման միստիկների և քրիստոնյա ճգնավորների` բրդյա կոպիտ գործվածքից հագուստ կրելու սովորույթի հետ։ Վերջիններիս համայնքները 4-րդ դարից սկսած ձևավորվում էին Եգիպտոսում և Սիրիայում:

Սուֆիզմ- սուֆին հավատում է մարդու անմիջական շփմանը աստվածության և նրա հետ միասնությանը: Սուֆիները նման միասնության ուղին տեսնում էին հոգևոր ինքնակատարելագործման և որոշակի հոգեբանական տեխնիկայի մեջ, որը կարող էր նպաստել «միստիկական պայծառացմանը»:

Սուֆիզմը մեծ ազդեցություն է գործել միջնադարյան գրականության` հատկապես արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, Մերձավոր և Միջին Արևելքի լեզուներով գրված պոեզիայի վրա:

Արևելյան մշակույթի ազդեցությունը հայ մտքի վրա պայմանավորել է նաև սուֆիական սիմվոլիկայի որոշ տարրերի ներթափանցումը հայ գրականություն, տարրեր, որոնք ինչ-որ չափով մոտիկ կամ համահունչ էին քրիստոնեությանը (Կոստանդին Երզնկացու սիրերգությունը, Սայաթ-Նովայի թուրքերեն խաղերը և այլն)։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s