Ամփոփիչ աշխատանք

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից:

2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ սառը և տաք մարմինները միյանց հպվում են:

2. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Հեղոկային, էլեկտրոնային, մեխանիկական, օպտիկական, գազային:

2. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Սնդիկային ջերմաչափերը օգտագործելուց առաջ պետք է լավ թափահարել, այնուհետեև տեղադրել թևատակում և անշարժ սպասել 5 րոպե, իսկ էլեկտրոնային ջերմաչափերը անհրաժեշտ է սկզբում միացնել և նույնպես տեղադրել թևատակում, և սպասել ձայնային ազդանշանին, և տեսնել ջերմատտիճանը:

2. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

2. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:

2. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

2. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով, որոտը րա այն ձայնն է, որը ուղեկցում է կայծակի հետ։

2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

2. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Չի կարելի  պառկել գետնին:
Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:

2. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

2. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։

1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s