Չարենցը սեր է

Ա՜խ, Չարենց, երբ լսում ես այդ անունը՝ շատ բաների մաիին ես հիշում: Օրինակ՝ մեզ հատտնի է, որ նրա սիրելի քաղաքը՝ դա Կարսն է, նա ծնվել է այդ քաղաքում, և շատ է սիրել այն, շատ հետաքրքիր պատմութոուններ է ունեցել այդ քաղաքի հետ կապված: «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը: Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր բնավորութան ձևավորումը։ Այժմ մի փոքր նրա մականունի մասին, ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը վերցրել է Չարենց մականունը, որովհետև մանկուց եղել է շատ չար երեխա, նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական մականունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Չարենցը նաև շատ է սիրել իր կնոջը, շատ բանտտեղծություններ նվիրել նրան, և սիրել կարծես <<հիվանդ>> սիրով:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s