Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը: Դահլիճը թնդաց ծափերից…
․․․
Չարենցի՝ հակասական եւ բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երեւանի ուղղիչ տանը։
«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի…»,-հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
– Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
– Աբով,- ասացիր:
– «Աբովն» ի՞նչ է,- նորից հարցրի:
– Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է` ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը:
Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին:
Ռ. Ղազարյան
«Եղիշե Չարենցին ծանոթացել եմ 13 տարեկան հասակիս, Կարս, Հովսեփ հորեղբորս տանը: Հորեղբորս տղաների ընկերն էր: Արտավազդի հետ սովորում էր ռեալական ուսումնարանում: Դրանից հետո սկսեց հետևել ինձ: Ամեն տեղ դեմս էր ելնում: Խորքում ամաչկոտ էր: Ես էլ սիրուն աղջիկ էի երևի, վառվռուն, շեն, չարաճճի: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղան հայտնում էր իմ ներկայության մասին և Եղիշը գալիս էր: Երբեմն կարդում էր նոր գրած բանաստեղծություներ, ես հմայվում էի:
Ինձ հանդիպում էր նաև փողոցում, փողոցի անկյունում: Հետը լինում էր կլորիկ, ակնոցավոր մի տղա, նկարում էր, մոտ ընկերն էր:
Եղիշը մեր տանը չէր եղել, հայրս շատ խիստ էր:
Փոքրուց լավ ձայն ունեի, երգում էի:
«Երեք երգ տխրադալուկ աղջկան»-ը Արտավազդը տվեց ինձ: Չարենցը ինձ խայտառակել էր: Հայրս ասում էր. «Աստղիկ, հասկացանք, էլ ի՜նչ պետք կար Ղոնդախչյանի»:
Ես տխրադալուկ չէի, ես շատ զվարթ էի:
Չարենցին հանդիպել եմ միայն Կարսում:
Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ: Վարդը նվիրեց ինձ:
-Ես այս վարդը կչորացնեմ:
-Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես,- խոսքս կտրեց նա:
-Որ պահեմ,- շարունակեցի ես:
Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»։
1. Սովորիր բերանացի արտասանել։
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
2. Բառարանից դուրս գրիր այն բառերը, որոնք վերաբերում են տանը,ընտանիքին։
տնական
ընտանեկան
մտերմական
ընտելացած
տուն
գերդաստան
տոհմ
3. Բաց թողնված տառերը լրացրու։
Ախթամար կզղին Վանա լճի հարավ արևելքում է , մեկ ժամվա ջրային ճանապարհով հեռու ցամաքից։ Ծովը և բարձր ապառաժոտ ափերը կզղին անմատչելի էին դարռնում ոսո…ների համար։ Գագիկը ՝ Արծրուն….սց առաջին թագավորը ,հոյակապ շինություններով նոր կյանք տվեց Ախթամարին։ Կղզին նրան թվաց ՝ իր ընդարձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ա․․․բարտակով շրջանաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերածեց։
Ժամանակի ընթացքում և՜ ա…բարտակը, և՜ վիթխարի շրջապարիսպը , և՜ բարձր աշտարակներն ու բուրգերը ջրասուզ եղան։