Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
1902
1.Փորձի՜ր բանաստեղծությունը սովորել բերանացի։
2.Ներկայացրու բանաստեղծության բովանադակությունը։
Այս բանաստեղծությունը նկարագրում է հայոց վիշտը,հայ ազգի տառապանքը, որ չկա վորջ այդ տառապանքներին և, որ հնարավոր չի հաշվել այդ դժբախտ օրերը, և տարիները:
3.Դուրս գրիր փոխաբերական իմաստները։
Լող է տալիս իմ հոգին
Դեպի խորքերն անհատակ
Տառապում է իմ հոգին
Ոչ հատակն է գտնում անվերջ
Գործնական հայոց լեզու։
. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
1-իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս
2-լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ, արևամուտ
. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:
. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:
. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:
իրանիշ-բազե, արշավ, ականջ, աքաղաղ, դաստակ
անձնանիշ-ախոյան, աղախին, չմշկորդ, դյուցազն, կայսր, ժառանգող, մարտիկ