01.03.2023

Գարուն է գալիս

Համո Սահյան

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
  
	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...
  
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...

1. Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

2. Ստեղծագործական աշխատանք «Մայրիկս»:

Մայրիկս

3. Հատված Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքից,կարդա՜ և ավելարու բաց թողնված տառերը։

Առավոտյան Ալեքսեյ Պետրովիչի մայրը շատ բարձր ձայնով հորանջում է. Ի՜նչ լավ է․ պատուհանից դուրս նոր առավոտ է ծագել, կակտուսները փայլում են, քամուց մեղմ ճոճվում է վարագույրը, փակվեցին գիշերվա թագավորության դարպասները. վիշապները, սնկերը և սարսափազդու թզուկները նորից գետնի տակ անցան: Կյանքը հաղթանակում է, հնչում են շեփորները. նո՜ր օ՜ր, նո՜ր օ՜ր, տու-ռու-ռու-ու-ու՜․․․

Մայրիկը արագ-արագ քորում է ճա…ատացող գլուխը, անկողնու բարձր պատվանդանից իջեցնում է կապտած ոտքերը․ թող կախվեն և մտածեն, թե ո՞նց են ամբողջ օրը քարշ տալու Մայրիկի ՝ մոտ ութսուն տարում կուտակված հարյուր երեսունհինգ կիլոգրամները։

Ալեքսեյ Պետրովիչը բացեց աչուկները, քունը հանդարտ լցում է մարմինը, մոռացվում, թռչում դեպի խավար մթի վերջին ծվենը. գիշերային հյուրերը, հավաքելով իրենց թափանցիկ, երկիմաստ բեմիրերը, ընդհատեցին պիեսը մինչ հաջորդ անգամ։ Միջանցահովիկը մեղմ շոյեց Ալեքսեյ Պետրովիչի ճա…ատ գլուխը։ Դեմքի նոր ծլած մազերը ծակծկեցին ձեռքի ափը։ Հաննվելու ժամանակը չէ՞: Մայրիկը հիմա կսկսի իր ցուցումները: Մայրիկն այնքան ահեղաձայն է, խոշորամարմին, լայնեղ, իսկ Ալեքսեյ Պետրովիչը՝ փոքր-մոքր։ Մայրիկը գիտի, կարող է, ամեն ինչ կանի։ Մայրիկը ամենահզորն է: Նա ինչպես ասի, այդպես էլ կլինի: Իսկ Ալեքսեյ Պետրովիչը, կարծես թե, չսպասված երեխա լինի, բնության վերահսկողությունից դուրս մնացած փոքրիկ քար, թերություն, ավելորդություն, մոլախոտ, անպետք տաշեղ, իրեն ազգակից կյանքով լի հատիկների մեջ նախախնամությամբ և պատահականորեն հայտնված և նրանց հետ Սերմնացանի ձեռքով հողին առատաբար շաղ տրված մի հատիկ։

Թարգմ՝․ Ազատուհի Սարգսյան 

Խմբ․՝ Արման Վերանյան

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s