1.Զրույց մայրիկիս հետ, մայրս պատմում է իմ մասին։ (պատրաստիր տեսանյութ։)
2.Քո նախասիրությամբ ընտրիր մայրերին նվիրված բանաստեղծություն և ներկայացրու։
Սիլվա Կապուտիկյան, Մայրիկիս
Վա՜ղ թառամեց սիրուդ գարունը, մա՛յր իմ,
Անփույթ մահը սերդ տարա՜վ, շու՛տ տարավ,
Ու միայն ե՜ս մնացի մտերիմ,
Որպես կորած սիրո մի հուշ, հին մի ցավ:
Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ
Օրորոցիս վրա թեքված՝ ծերացա՜վ.
Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ
Աղբյուր լինի քո ճյուղերին չորացած…
Չարենց, Մորս Համար Գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
3. Բառարանի օգնությամբ գրիր տասը նորաբանություն և հնաբանություն, բացատրիր։
աշտե – նիզակ, գեղարդ
այրուձի – ձիավոր զորք, հեծելազոր
ատենադպիր – պաշտոնական գրագրությունները վարող պաշտոնյա:
զի – որովհետև
սենեկապետ – արքունական պաշտոնյա, որ հսկում էր պալատի ներքին գործերին:
սեպուհ – ազնվական
տեգ – մկունդ
հրովարտակ – հրաման, հրամանագիր
տանուտեր – գուղապետ, գյուղերեց
կառափ – գանգգ, գլուխ
4.Շարունակում ենք կարդալ Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքը, շարունակություն։
Արդեն կարելի՞ է վեր կենալ, թե՞ դեռ շուտ է: Մի՛ ծղրտա։ Մայրիկը կատարում է առավոտյան ծեսը՝ արոտաձայն խնչում է թաշկինակի մեջ, մինչև ազդրերը գերան-ոտքերին է քաշում զուգագուլպաները՝ դրանք ուղած ծնկների մոտ ամրացնելով սպիտակ ռետինե օղակներով: Հրեշավոր կուրծքը հավաքում է տասնհինգ կոճականի ներքնաշոր-պատնեշով․երևի այն հետևից կոճկելը այդքան էլ հարմար չէ։ Մայրիկի գլխին իր հաստատուն տեղը կգրավի ճերմակ կեղծամը, իսկ գիշերային մաքուր բաժակից կշողշողան թարմացած ատամները։
Մայրիկ-ամրոցի «ճակատային պատը» կծաղկվի սպիտակ, փայլուն լանջապանակով, մուգ կապույտ թիկնոցով ծաղկելով թիկունքի ժապավենները՝ կփակվեն մարմնի ծառայողական աստիճանները, պահեստային ելքերը, ողջ հրաշագեղ կառույցը: Պալատը կառուցված է։
Այն, ինչ դու անում ես, լավն է, Մայրի՛կ… Ամեն ինչ ճիշտ է։
Բնակարանում ար…են բոլոր Տղամարդիկ և Կանայք արթուն էին, խոսում էին, շարժվում ։
Շրխկացնելով փակում են դռները, ջուր են խլթխլթացնում, աղմկում են պատի հետևում։ Առավոտի նավը, նավահանգստից դուրս գալով, կտրում է ջրի կապույտը, քամի է լցվում առագաստների մեջ․ զար…արված ճանապար…որդները ծիծաղելով զրուցում են տա…տակամածի վրա: Ի՞նչ ցամաքներ են ա…ջևում: Մայրիկը, նավաղեկին Մայրիկն է․ նավապետի կամրջակին Մայրիկն է, նա տա…տակամածի վրայից նայում է շողշողուն ծփանքին։
-Ալեքսե՛յ, վե՛ր կաց: Սա…րվի՛ր, մաքրի՛ր ատամներ…, լվա՛ ականջներդ: Մաքո՛ւր սրբիչ վերցրու։ Չմոռանա՛ս փակել ատամի մածուկի կափարիչը: Քաշի՛ր ջուրը, չմոռանաս: Ու ոչնչի ձեռք չտա՛ս, լսու՞մ ես:
Լավ, լավ Մայրի՛կ։ Որքա՜ն ճիշտ ես ասում ամեն բան։ Ինչքան հեշտ է ընկալվում ամեն ինչ միանգամից, ինչպե՜ս են բացվել հորիզոնները, որքա՜ն հուսալի է փոր…առու նավաստու հետ նավարկելը: Շրջված են հին, գունավոր քարտեզնները, երթուղին նշված է կարմիր կետագծերով, բոլոր վտանգները նշված են վառ ու հասկանալի նկարներով. ահա այստեղ կատաղի առյուծն է, իսկ այս ափին՝ ռնգեղջույրը, այստեղ կետը բաց է թողնում խաղալիքի նմանվող շատրվանը, իսկ, ահա՛ այնտեղ, վտանգավոր, մեծ-մեծ աչքերով, պոչավոր Ծովային Աղջիկն է՝ լ…րծուն, չարանենգ և գայթակղիչ։
Հիմա Ալեքսեյ Պետրովիչը կլվացվի, իրեն կարգի կբերի: Մայրիկը կգնա ստուգելու՝ չի՞ կեղտոտել այնտեղ, թե չէ հարևանները նորից կփնթփնթան, իսկ հետո՝ ուտել. ի՞նչ է այսօր Մայրիկը պատրաստել։ Լոգասենյակ մտնելու համար հարկավոր է խոհանոցի միջով անցնել։ Պառավները բամբասում են տաք սալ…ջախի մոտ, թույն են եփում կաթսայի մեջ՝ ավելացնելով զզվելի խոտերի արմատներ և վատ հայացքով ուղեկցում են Ալեքսեյ Պետրովիչին։