Ինչքան ծանոթ եմ Թումանյանին, իսկ ես ծանոց եմ նրան շատ վաղ հասակից, նա մի հրաշալի մանկական բանաստեղծ և գրող է: Երևի չկա մեկը, ով չասի, որ իր մանկությունը անցել է Թումանյանի հեքիաթների ներքո, թե ծնողներիցս, թե տատիկ պապիկներիցս՝ միշտ լսում էի այդ հեքիաթները, իսկ երբ արդեն հասունացա, ակամայից վերցնում էի Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Նրա հեքիաթները, ոչ միայն դաստիարակչական են, այլ ուսուցողական, և իրական կյանքից վերցրած: Հեքիաթներից սովորում ենք բարի լինել, ժլատ չլինել, հարգել մեծերին, կիսվել ընկերների հետ, և շատ ու շատ բարոյախրատական խորհուրդներ: Շատ երկար տարիներ են արդեն, որ նա հեռացել է կյանքից, բայց ես վստահ եմ, որ նրա գրքերը մշտական լինելու են յուրաքնչյուր հայի կյանքում: Եվ յուրաքանյուրս պետք է մեր կյանքը ապրենք Թումայանի ոսկի քոսքերով՝ <<Գգործն է անմահ լա՛վ իմացեք, որ ապրում է դարեդար, երնեկ նրան, որ իր գործով կապրի անվերջ անդադար>>: