«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա, փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։
Ես կարդացի այս պոեմը, և ուզում եմ ասել, որ ուղղակի ապշած եմ, թե ինչ գեղեցիկ է Հովհաննես Թումանյան ներկայացնում, և բնութագրում պոեմում կատարվող գործողությունները: Այս պոեմը կանացի արժեքների, և ձգտումների մասին է, թե ինչպես են կանայք մեկ-մեկ խաբնվում հարստությանը, զարդերին, և գեղեցիկն խոսքերին, որ երբեմն նրանք էլ չեն հասկանում, որ գտնվում են սխալ ուղղու վրա: Կոնկրետ այս դեպքում անգամ Թաթուլի կինն է ասում իր սեփական խոսքերով, որ Թաթուլ շահը միշտ եղել է ազնիվ, սիրով և լավ ամուսին, սակայն նա գայթակղվել էր խաբեբա թշնամու խոսքերին, և դավաճանեց իր լավ ամուսնուն: Բայց թեկուզ և նա գեղեցիկ էր, խորամանկ, սիրված և հարգված, նա էր ստացաց իր պատիժը, քանի որ նոր շահը հասկացավ, որ նա անկայուն կին կլինի, և հրամայեց նրան գլորել ձորը, որպեսզի չլինեն ուրիշ խնդիրներ իր <<խաբված և գայթակղված>> նոր սիրուհու հետ:
Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։
Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…
Այս հատվածը կարծես մի նախասգուշացում լինի բոլոր-բոլորի, թե մեծերի, թե փոքրերի, որ այս կյանքում չի կարելի խորը հավատալ, և լսել մարդկանց, կլինի դա շատ հարազատ, կամ թեկուզ ոչ այնքան մարդ, կապ չունի նրան հավատալ իհարկե կարելի է, բայց ոչ ամեն մի խոսքին և ասածին:
Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:
Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։
Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։
Պտղատու ծառի ճյուղերը հեռվից քաղցր է հնչում։
Զանգակի ձայնը նրա հորովելը կերգի։
Ում սայլին նստի, կռացած կլինեն։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ – մաշկ, ափսե – փեսա, ժանր – նժար, վիճակ – կավիճ, գավառ – ագռավ, վտակ – կտավ, մկրատ – մտրակ, պարկ – պրակ, վկա – կավ:
Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա