
Նախագծի ժամկետը` փետրվարի 1-ից մարտի 13-ը
Նպատակը՝ բացահայտել ու ճանաչել Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:
1. «Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով ներակայացրու հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին։
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Նա սովորել է Դսեղի ծիսական դպրոցում, այնուհետև Ջալալօղլու երկսեռ դպրոցում։ 1883թ-ից բնակվել է Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1899թ-ին նրան նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է <<Վերնատուն>> գրական խմբակը, որի անդամներին էին Ա․ Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը։ Թումանյանը եղել է հայ գրողների միության նախագահը։ Նա մահացել է 1923թ-ին Մոսկվայում։ Թումանյանը ամուսնացել է 19 տարեկանում և ունեցել է 10 երեխա-4 տղա 6 աղջիկ։ Նա իր առաջին բանաստեղծությունը գրել է 12 տարեկանում։ Թումանյանի անունով է կոչվում փողոց և տիկնիկային թատրոնը։ Թումանյանին անվանում են ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ։
2. «Թմկաբերդի առումը»։ Սովորել բերանացի ։
3.Հատվածից դուրս գրիր բարբառային բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։
Դուշման-թշնամի, որսկան-որսորդ, գյուլլ-պատրոն
4.Նշված հատվածում ի՞նչ է ուզում ասել հեղինակը մարդկությանը, բացատրիր և ներկայացրու։
Հովհաննես Թումանյանը ասում է, որ մարդու գործը կլինի այն, թե՝ լավ, թե՝ վատ կապրի հավիտյան և բոլորն էլ կհիշեն այդ գործի մասին, նաև ասվում է, որ մենք ընդհամենը հյուր ենք այս աշխարհում, գալիս ենք և գնում, և եթե թեկուզ եղբայրդ մայրդ հայրդ թեև սիրելի կինդ անի վատ արարք, նա պետք է անիծված լինի իր արարքի համար:
5. Ողջույնի ու խրատի ինչպիսի՞ խոսք ինքդ կկառուցես ՝ ուղղված մարդկությանը։
Չի կարելի խաբել, հատկապես հարազատներին, չէ որ նրանք մեզ հետ են եղել մեզ համար դժվար պահերին, օգնել, և խորհուրրդներ տվել, և սիրել: Չի կարելի ստել, չէ որ ինչքան անմեղ և ազնիվ ապչես այնքան հանգիստ կապրես:
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։
Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։