Կարդա նամակը և դուրս գրիր քեզ անծանոթ բառերը , բառարանի օգնությամբ բացատրիր։
գիտությանց-գիտությամբ, ամսույս-ամսվա
Ս. Օտարյանին
1906, 9 հունվարի
Ալեքսանդրապոլ
Սոնա
Նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի ,այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել: Եկանք Ալեքսանդրապոլ….Մինչև այժմ շրջում էինք գյուղերում,նոր ենք վերադարձել և այժմ մեզ ուզում են պահել քաղաքում պրոպագանդի:Երևակայեցեք,ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն….
Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ,որ թեև գիտես, որ շատ սուղ է քո պաշարը,բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց:
Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ,այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է: Ճիշտ է, կանանցով շատ է տարվում,բայց , Սոնա, ճիշտն ասած,մեզանից,տղամարդկանցից ո՞րը չի տարվում ,և եթե ուրիշները սուրբ են երևում,դա միայն նրանից է ,որ նրանք դիմակի տակ են լինում:
Ավետիքը-անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկ ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ-անմիջական զգացմունքի արտադրություններ են:
Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները և վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ….
Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ Լևոն Մանվելյանը,որի մոտ էլ եմ լինում:..Ամսույս վերջին կգնամ Մոսկվա….Միջոցներ ունենայի ես էլ կգնայի արտասահման ամառս,բայց…..
Նամակս երևի ստացած կլինեք Անիից,դիտմամբ«զակազնոե» գրեցի,որ հասնի անպատճառ:
Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում-«Դավաճանություն»:Երևակայեցեք,սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում,որ ես սպասում էի տաղանդավոր խաղ,այնինչ նա այնքան թույլ էր,որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց:Վրույրը հիանալի էր…….
Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում,և շատ ձանձրալի է կյանքը…. Շնորհքով մարդիկ էլ չկան,որ մարդ կարողանա հետները խոսել գոնե:
Տպավորություններն այնքան շատ են,որ չգիտես որը գրես և վերջապես ոչինչ չես գրում:Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել՝ այնպես որ վերջացնում եմ նամակս:
Ձեր Վահան
Փորձիր ինքնդ նամակ գրել Վահան Տերյանին։
Ողջույն սիրելի Վահան Տերյան, իմ անունը Մարիա Սահակյան է, գրում եմ ձեզ 2023 թվականից, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, ձեզնով գրված այսպիսի հրաշալի, գեղեցիկ, և ուղղակի ապշելի բանաստեղծությունների համար: Ձեզ մի բան կուզեի ասել, բայց, երևի թե, մի փոքր բարկանայիք, աշխարհին հայտնի են ձեր նամակները, մենք դրանք անգամ դպրոցներում ենք անցնում և կարդում, բայց հավատացեք, եթե մենք դրանք չկարդայինք, մենք չէինք իմանա շատ մեծ մանրամասներ և գաղտնիքներ ձեր կյանքի մասին, և ուզում եմ ասել, որ դուք դրանք ուղղակի հրաշալիորեն եք գրել, և շատ գեղեցից: Սիրով՝ Մարիա
Գործնական հայոց լեզու։
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
4.Արդար բույլ
սիրտ տունկ
աստղ բեռ
որթ բաց
ուղի հանել
պատ դատ
արդարադատ, սրտաբաց, աղտահանել, որթատունկ, ուղեբեռ, աստղաբույլ
5.Ծաղիկ խմոր
ասեղ գորգ
թթու ճառ
ուղի պատել
բաժակ բույլ
պարիսպ տերև
Ծաղկատերև, աստղաբույլ, ուղաճառ, բաժակաճառ,
2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:
Ապաշնորհ, խորին, նիրհել, նժդեհ, նշխարհ, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարել, լեհ, ապաշխարհել, աշխարհ: