05.02.2023

Վ.Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

Ուշանում է Ձեր նամակի պատասխանը, բայց Դուք չպիտի նեղանաք,սիրելի Նուարդ: Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը, նախ նրա համար, որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում: Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով,որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել: Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ, եթե միայն կարելի է հիմնավոր համարել որևէ պատճառ: Սակայն առհասարակ կուզեի, որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ ,երբ «գրվում է», երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն: Այս ամենն ասում եմ, որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի: Եվ, իրավ, ինչ արժե այն նամակը, որը գրվում է միայն գրված լինելու համար:
Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ: Լինենք միշտ ազատ և անկեղծ, որքան հնարավոր է: Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ կան այդպիսի ծաղիկներ: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից  ու բռնությունից: Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ, որ շատ քչերի հետ, գրեթե ոչ ոքի հետ, բացի Պաուլոյից, նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ: Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու, ինչպես ինքս իմ առջև: Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն  շատ անախորժ մոմենտներ: Բանն այն է, որ նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու: Ահա թե ինչու ես ասում եմ, որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա, ում գրված է նա: Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերմին ասած մասնավոր, ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը: Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես: Ուրիշ տեսակ ՝ոչ:
Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց: Ուրախացրեց, որովհետևԴուք էիք գրել այն, տխրեցրեց, որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ Դուք չկայիք և հեռու էիք……

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը, որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ……

Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում …..

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու…..

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ, լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ…….

դեկտեմբերի,Մոսկվա

Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
 Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜:
 … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրև ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ Աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»:

1.Մտածիր նամակների բովանդակության մասին, փորձիր քո բառերով նարկայացնել։

Այս նամակի բովանդակությունը՝ սիրո, մարդկային փոխհարաբերությունների մասին, այս դեպքում չկայացած սիրո մի պատմություն է, որի մեջ կա՝ և տխրություն և ափսոսանք, իրենց դատարկ չստացված կյանքի մասին: Կա ափսոսանք իրենց դատարկ անցած կյանքի մասին, որը արտահայտվում է իր վերջին հանգրվանում՝ գերեզմանում լինելու պահին, նույնիսկ իր սիրելի աղջկա հայտնության մի տխուր մեղեդիով, նրա շուրջը ծաղկեն անմոռուկներ և և վայելի այդ տխուրության և մեղմ ուրախության մեղեդին: Նաև այստեղ նշվում է կյանքի շրջադարձի, հանդիպելու և բաժանվելու մասին, որը նույնպես կյանքի անբաժան մաս է:

Այս նամակը հենց նրա մասին է, թե ինչպես պետք է գրել նամակները: Վահան Տերյանը մտածում է, որ նամակները կարող է կարդալ և տեսնել միայն այն մարդը ում այդ նամակները ուղղված է, և պետք է պատասխանել միայն այն ժամանակ երբ պատասխանը իմաստ ունի: Ստանալով Նվարդի պատասխան նա և ուրախանում է և տխրում, ուրախանում է, որովհետև Նվարդը պատասխանել է, իսկ տխրում է, որ Նվարդը կողքիին չի, որ գրկի նրան:

2. Բանաստեղծությունում գտիր և առանձնացրու փոխաբերությունները։

3.Գտիր ընդգծված բառերի հոմանիշները, բացատրիր դրանք։

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ.…..

Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում …..

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու…..

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ,լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ…….

Գործնական հայոց լեզու։

1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:

Ոսկի….նկար գույն ոսկեգույն, գունանկար
պատկեր….քանդակ զարդ պատկերազարդ, զարդաքանդակ
մատյան….սեղան գիր մատենագիր, գրասեղան
լեռ….կապ շղթա լեռնաշղթա, շղթայակապ
մայր….պետ քաղաք մայրաքաղաք, քաղաքապետ
գինի….ընկեր գործ գինեգործ, գործընկեր
խաղ…. վայր դաշտ խաղադաշտ, դաշտավայր
հայր….որդի եղբայր հորեղբայր, եղբորորդի
խաղ…. մերձ տուն խաղատուն, տնամերձ

2. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Թյուր-ծուռ/շեղ-ուղիղ/ճիշտ
շնորհալի-տաղանդավոր-անշնորք
նուրբ-փափուկ-կոշտ
անաչառ-անկաշռելի-աչառու
երախտագետ-շնորհակալ-ապերախտ
անդորր-խաղաղ/հանգիստ-աղմուկ/անհանգիստ
անաղարտ-անպիղծ/անարատ-կեղտոտ
պարկեշտ-համեստ/անհամեստ
ահռելի-մեծ/խոշոր-մանր/չնչին
հանդուգն-համարձակ-վախկոտ
փութաջան-ջանասեր/անփույթ
խրթին-բարդ/դժվար-հեշտ/պարզ

3. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցար

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s