Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել ընթերցողների կողմից։
Ծանոթացիր <<Մթնշաղի անուրջներ >> ժողովածուին, ընտիր դրանցից մեկը և սովորիր արտասանել բերանացի։
Իմ ընտրած բանաստեղծությունները՝
ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…
1908
ԼՈԻՍՆՈՏ
Հմայված լուսնի շողերովն արծաթ.
Սրտում փայելով անսովոր մի տենչ,
Ուրվականորեն շրջում է անվերջ
Տարորեն լռին լուսնոտը գունատ։
Լուսնի շողերը թովիչ-խուսափող
Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։
Իմ մեջ սառել է հիվանդ մի կարոտ
Եվ չըգտնելու տանջանքը մաշող.
Ես մի լուսնահա՛ր, դու լուսնկա՛ շող,
Դու հավերժաբար և՛ հեռու, և՛ մոտ…
1906
1.Փորձիր գրել Տերյանի մասին քո բլոգում, ներկայացնել նրան այնպես, ինչպես ինքնդ ես ընկալում։
Վահան Տերանյանը իմ պատկերացմամբ
2.Բնութագրիր նրա ստեղծագործությունները։
Նրա բանատտեղծությունները հիմնականում եղել են սիրո, աշնան, և իր պատկերացմամբ երջանիկ կյանքի մասին, որը նա ցավոք շատ չի տեսել: Ինչ խոսք, նա հանճարեղ բանաստեղծ էր, ով գրել է շատ հետաքրքիր բանատտեղծութոուններ:
3.Նկարիր Տերյանի ներկայացրած, և քո պատկերացրած մթնշաղը , սիրառատ աչքերն ու անուրջները։
4.<<Մթնշաղի անուրջներ >> վերնագրով գրիր փոքրիկ պատմություն։
Ձեզ ծանոթ է այն զգացողությունը, երբ դուք մի բան կարծես տեսնում եք, բայց միառժամանակ չեք տեսնում, երևի դրանք էր հենց այդ մթնշաղի անուրջներն են: Կարող եք տեսնել զանազան բաներ, օրինակ՝ ձեր սիրելի մարդուն, կամ այն՝ ինչի մասին երկար ժամանակ երազել եք, և այլն: Իմ կարծիքով դա ինչ-որ մի նախանշան է, որ դու մի քանի ժամանակ հետո կհասնես քո երազանքին, կամ այն մարդը ում, որ տեսել ես անուրջում քեզ հետ կլինի, բայց ամենակարևորը, դա չպարտվելն է, և ձգտելը երազանքին:
- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հին/ծեր հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
Կանաչ/կանաչերանգ կղզին, խոշոր/մեծ կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ/կոմբ գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հին/հնօրյա ու զարմանահրաշ/սքանչելի վայրերով:
Պատանին թախծալի/տրտմալի հայացքը լեռնային գետակի զուլալ/պարզ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների անուշ/դուրեկան դայլայլը:
Գիշերն իր մութ/խավար թևերն է փռել:
Կայտառ/զվարթ մի աղջիկ է ընկերուհիս: