Ինչքան հիշում եմ, դեռ գիշեր էր, քնած էի, ինչ-որ տարօրինակ զգացողություն կամ ձայն ինձ արթնացրեց, ես դանդաղ վեր կացա, գնացի դեպի պատուհանը, և օ՜ հրաշք, դրսում ձյուն էր գալիս։ Այնպես չէ, որ մեր քաղաքում ընդհանրապես ձյուն չի գալիս, բայց այս այս տարի չի եկել, անգամ մի փաթիլ։ Մի խոսքով ուղղակի ապշած էի, ոսկեզօծ տերևներից, ոչինչ չէր մնացել, ամեն ինչ կարծես ճերմակ քող հագած լիներ։ Երկար ժամանակ նայում էի, թե ինչպես են փոքրիկ, և շատ փխրուն փաթիլները իջնում ցած, բայց հասկացա, որ արդեն շատ ուշ է, սակայն մայրիկիս և մնացածին չուզեցի արթնացնել, և գնացի քնելու, և անչափ սպասում էի, թե երբ է գալու առավոտը, որպեսզի տեսնեի հարազատների զարմանքով լի դեմքերը։