1.Գտի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը: Տուն է սպիտակ, լայնատարած, Սև հավիկներ մեջը թառած, Խոսում են ու զրույց անում՝ Մարդու նման լեզու առած:
Ա. կավիճ Բ. գիրք Գ. փեթակ Դ. հավանոց Ե. Բերան
- Անապատի նավ, ծովերի տիրակալ, գորշ հսկա, կենդանիների արքա: Ո՞ր կենդանին չնշվեց:
Ա. առյուծը Բ. փիղը Գ. ձին Դ. ուղտը Ե. Կետը
3.Ո՞ր տարբերակի ոսկին պետք կգա զարդ պատրաստելու համար:
Ա. Ոսկի հասկերով դաշտը ծփում է: Բ. Ոսկի մարդ է Սահակը: Գ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի: Դ. Թագավորի գանձարանում ընդամենը մեկ ոսկի էր մնացել: Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:
4.Ականջին օղ անել դարձվածքը նշանակում է՝
Ա. անտարբերության մատնել որևէ բան. Բ. ականջները սրել. Գ. ձանձրացնել՝ շարունակ խոսելով. Դ. մշտապես հիշել. Ե. ինչ-որ բան հայտնել մեկին:
5.Չորս տառանոց ո՞ր բառի հոգնակին է նույնպես կազմվում չորս տառով:
Ա. գիրք Բ. դեմք Գ. սյուն Դ. բույն Ե. Դունչ
6. Ո՞ր շարքի վանկերը վերադասավորելով՝ կստանաս գույն նշանակող բառ:
Ա. կա, գա, նա, գույն, շա
Բ. կա, նա, գույն, շա, կա
Գ. շա, նա, գա, կա, գուն
Դ. գույն, շա, կա, մա, նա
Ե. նա, բույն, կա, շա, գա
- Ո՞ր տառը կարող ենք կցել աղ բառին և՛ սկզբից, և՛ վերջից, որպեսզի երկու դեպքում էլ ստացվեն նոր բառեր:
Ա. պ Բ. տ Գ. շ Դ. կ Ե. Դ
- Այբբենական կարգով դասավորվելու դեպքում ո՞ր բառը կլինի չորրորդը։
Ա. սրտաբան Բ. ջնջում Գ. տող Դ. սրունք Ե. Դպրոց
- Տրված են կենդանիների ձայն նշանակող բառեր՝ բառաչյուն, վրնջյուն, մկկոց, մլավոց, հաչոց, մռնչյուն: Ո՞ր կենդանին է մնացել «ձայնազուրկ»:
Ա. ձին Բ. կատուն Գ. այծը Դ. խոզը Ե. Կովը