Ես
Ինչքան ես ինձ գիտեմ, ես Մարիա Սահակյանն եմ, տասնմեկ տարեկան, նախընտրություններիցս կարող եմ նշել` երգելը, պատրաստելը, գործելը, կարդալը և շատ ու շատ հոբբիներ: Ես այցելում եմ Անգլերենի, նետաձգության պարապմունքների, և պլանավորում եմ գնալ Իսպաներենի, լեզուներից շատ եմ սիրում` Ֆրանսերենը, Իտալերենը, մի փոքր Գերմաներենը, և իհարկե Հայերենը: Երկրներից այցելել եմ Եգիպտոսը և Վրաստանը, Վրաստանում եղել եմ ինը անգամ, բայց եղել եմ տարբեր քաղաքներում, և ամեն անգամ յուրովի նոր կողմերով էր բացվում՝ այդ հրաշալի երկիրը: Իմ բնավորությունը, դա մի մեծ անբացահայտ վայր է, որը անգամ ես մինչև վերջ չեմ հասկացել, և ուսումնասիրել: Ունեմ նեղացկոտ, բայց շուտ ինչ-որ վատ բան մոռացող բնավորություն: Իսկ իմ տեսքում՝ ես ոչինչ չէի ուզի փոխել, քանի որ ամենալավ տեսքը դա այն է, որով մենք ծնվել ենք: Դե, հուսամ մի փոքր լավ միմյանց հետ ծանոթացանք, մինչ հանդիպում: