Ամանորը մի հրաշալի տոն է, և մեր ընտանիքում այն նշում են շատ հետաքրքիր և ոչ քիչ հրաշալի: Մեր ընտանիքում մենք շատ քիչ ենք այն նշում մեր երկրում, կամ եթե այնպես է ստացվել, որ մնացել ենք այստեղ, այդ դեպքում փորձում ենք գնալ կամ ռեստորան կամ քաղաքից դուրս ինչ-որ մի հյուրանոց: Օրինակ, այս տարի մենք Նոր տարին` նշեցինք Ծաղկաձորում, հորեղբորս ընտանիքի և տատիկիներիս և պապիկներիս հետ: Նաև, որպեսզի չլինեի մենա, ծանոթացա մի քանի երեխաների հետ, մենք շատ լավ անցկացրեցինք մեր օրերը: