18.10.22 -ի առաջադրանքները

Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։

Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ։

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովn ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլով

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

ուղղական- ծառ,ֆիզիկա

սեռական-ծառի,ֆիզիկայի

Հարցեր և առաջադրանքներ

      1.    Ավետիք Իսահակյան, Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։

Անհուն – անսահման, բեկվել – կոտրվել, մահախուճապ – մահի վախով, սեգ – խորոտ/հպարտ

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները:

ուղղական – ադամանդ, պահ, հերթ

սեռական – սերունդների, վայրկյանի, ճակատ, Արարատի, կայծակների

3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը նրա մասին է, որ եթե քո պահը բաց թողնես, ապա կյանքում էլ չես կարող անել այն ինչ, որ վաղուց ուզում էիր:

2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։

Տարիներ շարունակ (ի՞նչը) թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:

(Ի՞նչի) Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։

3.Ընթերցանություն

Ստեփան Զորյան, Փորձանք

Հարցեր և առաջադրանքներ

1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր

կռնատակը – Թևի տակը, ֆելդշերը – Բուժակ

2.Բացատրիր հետևյալ նախադասությունները

ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։ – Եթե իմստը սկզբից չասես, սխալ կլինի:

բ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա։ – — Արի էստեղ,— ասում եմ։

Վազեվազ եկավ ու դիք դագանակի պես առաջիս տնկվեց։

— Ի՞նչ է, աղա։

— Աղեն աչքդ հանի։ Ա՛յ տղա, ասում եմ, էս ծառի խնձորներն ո՞ւր են։

— Վրեն է, ո՛ւր են,— ասում է,— աղա։

— Ո՜նց թե վրեն են,— ասում եմ,— էստեղ հիսուն, հիսուներկու խնձոր կար, հիմի 48 հատ է, ո՞ր ջհանդամն են գնացել։

— Ես ինչ գիտեմ, աղա։

Ասում է ու ծառին է մտիկ անում, մթամ թե ն՛որ է տեսնում։

— Բա որ դու չգիտես, էլ ո՞վ գիտի, ասում եմ,— էլ ի՞նչ՞ այգի պահող ես, որ չգիտես։

— Չգիտեմ,— ասում է,— աղա։

Ասում է ու էլի ծառին է մտիկ անում, որ աչքերս չտեսնի։

— Ամո՛թ է,— ասում եմ,— ա՛յ տղա, հոգուդ մեղք մի անի. թե ուտում ես, ասա ուտում եմ. հո ես բան չեմ ասում դրա համար։

— Չէ,— ասում է,— աղա, ուտում չեմ։

— Որ ուտում չես,— ասում եմ,— բա ո՞ւր են գնում։ Կա՛մ գողանում են, կա՛մ ուտում ես, ուրիշ էլ ի՞նչ կա, հո երկինք չեն թռչում։

— Չէ,— ասում է,— աղա, ո՛չ ուտում եմ, ո՛չ գողանում են։

— Էդ ո՞նց կլինի,— ասում եմ։— Երկուսից մեկը՝ կա՛մ ուտում ես, կա՛մ գողանում են՝ դու չես տեսնում։

Չէ որ չէ՜։

— Ո՛չ ուտում եմ, ո՛չ էլ գողանում են։

— Թ՛ող էդպես լինի,— ասի մտքումս, ու մտածում եմ — գուցե չի ուտում, բայց ծախում է. կամ, շատ կարելի է, գողանում են, ինքը քնում է՝ չի տեսնում… Վերջապես, ասում եմ, պետք է իմանամ՝ այգիս գող է մտնո՞ւմ, թե չէ…

գ) Պետրոս աղան ինչպիսի՞ կերպար է։ – Մի փոքր չհասկացող, ծիծաղելի և հետաքրքիր:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s