1.Սիրելի սովորներ, <<Եղևնին>> պատմվածքը բավականին երկար էր, ով չի կարդացել , խնդրում եմ այսօր կարդալ։
Ի դեպ ,պատմվածքի մասին բավականին հետաքրքիր մտքեր լսեցի սովորողներից։ Շնորհակալլություն։
2.Դուրս գրել հոմանիշ բառերը։
Սքանչելի – լավ, ջերմ – տաք, պառավ – մեծ:
3.Փորձիր պատմվածքում գտնել հավաքական գոյականնները։(Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։
Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։)
3.Պատմվածքում գտիր բնապատկերներ ներկայացնող հատվածները։
Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։
Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ֊ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։
Եվ ո՛չ արեգակը, ո՛չ թռչունների երգը, ո՛չ վարդագույն ամպերը, որոնք առավոտյան ու երեկոյան լող էին տալիս նրա գլխավերևով՝ ոչ մի բավականություն չէին պատճառում նրան։
4.Փորձիր պատմվածքի ավարտը փոխել։ Սիրով կլսեմ։
Մյուս օրը եղևնուն նորից գեղեցիկ զարդարեցին, կախեցին վառ խաղալիքներ և նորից տարան դահլիճ, և նա շարունակեց ուրախացնել բոլոր-բոլոր մարդկանց այդ դահլիճում:
5.Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե մենք կորուստներ ունենանք, ապա կարող ենք մոռանալ մեր երազանքի մասին:
Քանի որ չենք ուզում այդ քայլին դիմենք, հետևաբար պետք է ուղղակի սպասել:
Որովհետև այս ամենը անելուց հետո պիտի լինենք երկրից հեռու, ուստի պետք է գործենք շատ արագ:
Քանզի նրանք ինձ չեք ընդունում, ուրեմն պետք է փորձենք էլի ու էլի:
6.Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:
Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել: – Ձկները խորն էին իջել:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները: – Մենք կարդում էինք բանաստեղծությունները:
Այս երեկոն շատ խաղաղ էր: – Երեկոն խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: – Խանութն փակ էր:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին: Եղբայրն ու քույրը կարոտում էին ծնողներին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում: – Հրամանները շատ արագ էին կատարվում:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար: – Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր: – Մոր աչքը ճանապարհին էր: