Առակների շարք

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առաջադրանք:

Ինչ է սովորեցնում առակը:

Այո, նրանք գանձ չգտան, բայց նրանք կատարեցին լավ հողագործություն, և ունեցան առատ բերք, երևի դա էլ նրանց գանձն էր:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Առաջադրանք:

Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Հասկացա, որ չի կարելի նեղացնել, քո օգնականներին չնեղացնես, այլ օգնես և գնահատես:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:

Առակը դա ուսուցողական փոքրիկ պատմվածք է առարկաների, կամ կենդանիների օրինակների վրա:

Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։

Մորենին և վազը

Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.

— Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմքեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:

Վազը հակաճառեց նրան.

— Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվեսհնձանում։

Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։

Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։

Կար չկար մի փայտահատ կար, և երբ նա ևս մեկ անգամ գնացել էր ծառեր կտրելու, նա նկատեց մի գեղեցիկ եղևնու և իհարկե ուզեց այն կտրել, նա ուզում էր արդեն հարվածել կացինով, բայց ինչ-որ մի բան նրան չէր թողնում այդ անել, նա հասկացավ մի շատ կարևոր բան, չի կարելի կտրել, ոչ մի ծառ, փոքր թե մեծ կապ չունի չի կարել, քանի որ նրանք են մեզ մաքուր օդ տալիս և օգնում շնչել:

Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմյանց, քվեարկություն,  որդյակ,  յասաման,  քիմիական,  հեքիաթային,  ոսկյա,  հրեական,  դաստիարակություն,  սենյակ,  կրիա,  Անդրիաս,  Եղյազարյան,  կյանք: 

Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: 

 Հայացք,  հայելի,  հոյակապ,  միյացում,  ձիյարշավ,  տիեզերական,  փակեյի,  կայարան,  խաբեէություն,  էի,  գնայի,  բուեր, տղայի,  Մարոյի: 

Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից): 

Առծիվ, առյուծ, մրմուռ, մարմար, մրմրոց, փրփռել, բառբառել, առհամարհել, բա.րձ, պառկել, : 

Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Կիսատ-կես
հրեղեն-հրեղ
առվակ-առու
կաղնուտ-կաղնի
կուտակել-կուտակ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-իջնել
մամռապատ-մամուռ

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s