20.12.22

Պատմիր Հին հայերի Նոր տարվա`  Կաղանդի, Նավասարդի, Ամանորի մասին:

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով: 

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: 

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է  ամիսների սկիզբ:

Ի՞նչը կուզենաիր ավելացնել կամ վերացնել հայկական Նոր տարին նշելու ավանդույթում։

Կուզեի, որպեսզի նրանք չլինեին սահմանափակ, ամեն տարի փորձեին մի նոր բան, փորձեին նշել Նոր տարին ինչպես նշում են ուրիշ երկրներում:

Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

  1. Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած։
  2. Տրված բառերից ո՞րը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն, բադ:
  3. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր, ավետաբեր, նվիրաբեր:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:

Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք։

Ահ-երկյուղ, ծուղակ-թակարդ, թախանձանք-աղերսանք, ընչազրկություն-աղքատություն, թովչանք-հրապուրանք:

Հռչակ-հարգանք,

Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:

Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ, կորուստ-ձեռքբերում, բերկրանք-թախիծ, վերնահարկ-ներքնահարկ, ըմբոստություն-հնազանդություն:

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:

Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակուսելի
կախյալ-անկախ
աղմկոտ-չաղմկոտ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդար
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-անընչատեր
շնորհալի-անշնորհալի
երախտագետ-երախտամոռ, ապերախտ
գիտուն-անգետ

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s