1.Պատմիր, թե ինչպես են նշում Նոր տարին աշխարհի մի շարք երկրներում։
Իտալիա
Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։
Կանադա
Կանադացիները բազմազան են, բայց միեւնույնն այն է, որ նրանք միասին են, իրենց նվիրվածությունն այն է, որ ամեն տարի դեկտեմբերի 31-ին ամենատարածվածը նոր տարում է: Մարդիկ մեծ մասամբ հավաքվում են տներում կամ ռեստորաններից եւ բարերից, խմում են շամպայնից, պարում են եւ զրուցում մինչեւ կեսգիշերին: Շատ համայնքների հրավառություն է ցուցադրվում: Ահա այս տարվա Ամանորի նախօրեին երկրում տեղի ունեցող ամենագլխավոր իրադարձություններից մի քանիսը:
Ամերիկա
Նոր տարին ԱՄՆ-ում ( New Year’s Day), երկրի պետական տոներից մեկը։ Նշվում է ամեն տարի հունվարի մեկին, ըստ Գրիգորյան օրացույցի ։ Չնայած նրան, որ հատկապես առավել կրոնական և պահպանողական գյուղական շրջաններում Նոր տարին տարածվածությամբ զիջում է կաթոլիկական Սուրբ ծնունդին, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հայտնվել և փոխանցվում են որոշակի ամանորյա ավանդույթներ։ Սուրբ ծնունդը և Նոր տարին ԱՄՆ-ում էապես տարբերվում են միմյանցից։ Սուրբ ծնունդը կարևոր ներընտանեկան տոն է` բազմաթիվ կրոնական խորհրդանիշներով, իսկ Նոր տարին դիմավորելը հանրային բնույթ է կրում և հաճախ անց է կացվում երեկույթների տեսքով, ընկերների հետ ակումբում, խաղատներում կամ էլ քաղաքի հրապարակում:
2.Բացատրիր Նավասարդ բառի իմաստը։
Նավասարդի, [գոյական] (պատմական)
1. Հայկական տոմարի առաջին ամիսը, որով սկսվում Էր տարին:
2. Ամանորի հանդես՝ տոնակատարություն՝ տոն:
Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը
Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:
– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:
– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:
Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:
Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:
Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:
Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:
Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:
1.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։
Լիբանան, Սողոմոն, Իզաբել, Եղիա, Մայրի, Աստված, Երկիր:
2.Բացատրիր անծանոթ բառերի իմաստները բառարանի օգնությամբ։
Մայրի – ծառի տեսակ, մտորել – Մտածմունքների մեջ ընկղմվել, պատգամաբեր – դեսպան/հրամանաբեր, ոխերիմ – Անհաշտ/անզիջող, մարգարեի – Նա, որ աստծու կամքը հասցնում և բացատրում է մարդկանց, վիճակվել – Հանդիպել/պատահել, փարախ – Ոչխարների հանգստանալու տեղ, գեղջկական – Գեղջուկին՝ գյուղացուն հատուկ, տրտնջալ – Դժգոհ լինել, լուսացնել – Լույս դարձնել, լուսավորել, գամել – ամրացնել, բևեռել, մեխել, ածվել – իրականանալ:
3.Ի՞նչը կարող է քեզ համար հաղթանակի և հավատի խորհրդանիշ լինել։
Ինձ համար հաղթանակի խորհրդանիշն է հենց հաղթանակի կայանալը այսինքն՝ հաղթելը, հավատինը՝ ինչպես և այս պատմվածքում՝ խաչը:
4.Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։
Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ – Մեղուն ծաղկից հյութ է քաղում:
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ – Անձրևից հետո սունկ դուրս եկավ:
Երկու ճամփա գյուղացի էին գնում։ Երկու գյուղացի ճամփա էին գնում:
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։ – Կարմիր Գլխարկը ընկավ ճանապարհ:
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։ – Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս:
5.Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։
6.Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ – մաշկ, ափսե – փեսա, ժանր – , վիճակ – կավիճ, գավառ – , վտակ – կտավ, մկրատ – մարտիկ, պարկ, վկա – կավ:
7.Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս- Ռուսաստան
հույն- Հունաստան
վրացի- Վրաստան
հնդիկ- Հնդկաստան
չինացի- Չինաստան
ֆրանսիացի- Ֆրանսիա