30.11.22

  1. <<Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ>> վերնագրով գրիր քո պատմությունը։

    Ես նույնպես ունեմ փոքրիկ մի սիրտ, որը կուզեի ինչ-որ մեկին նվիրեի, այո իհարկե ես այն արդեն նվիրել եմ մայրիկիս, հայրիկիս, եղբորս, տատիկներիս և պապիկներիս, բայց իմ սրտում դեռ մի փոքրիկ տեղ կա ինչ-որ մեկի համար, միգուցե դա կլինի իմ ապագա ամուսինը, մի լավ ընկերուհի կամ ընկեր, ես դա իմա չգիտեմ, բայց ույս ունեմ, որ դա կլինի մի շատ բարի, սրտաբաց մի մարդ, և նաև նա արժանի կլինի ինձ, և ես նրան:

Տեքստից դուրս գրիր փոխաբերական մտքերը։

…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ…

Դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…

Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:

Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ: 

Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։

Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…

Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

2,Կետերը փոխարինիր տրված բառերից մեկով։ Համեմատիր բառի իմաստները տարբեր նախադասություններում։

Փակվել, սուր, ալիք, փչել։

Սուր դանակ է պետք, որ այդ բիծը քերեմ։

Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի։

Ալիքներով խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց։

Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու։

Քամին փչում էր ամբողջ ուժգնությամբ։

Ընկերները գիտեին, որ նա փչել էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել։

Մոմն արևից փապկել ծռմռվռլ էր։

Մի քանի քաղցր խոսքից փապկել էր ,չորությունից ու խստությունից հետք չէր մնացել։

3. Լրացրու բաց թողած տառերը և անծանոթ բառերը բացատրիր։

Վարդանը սփրթնեց, աչքերը շողացին մռայլ մի ցոլքով, և նա վերին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերջին շունչը։

Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախճիր։ Մատյան գունդը ընկրկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն ևեթ մխրճվեց աջ թևը՝ Սյունյաց ուխտադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հու…կու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ, բայց ո․․․ելից կռիվը։ Թվում էր՝ վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պո․․․թկում բռնակալների դեմ։

4.Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ ,զարդանկար)

Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստն էր , որ նրան շատ էր սազում։(Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ,նախշազարդ)

5. Տրված բառերից նոր բառեր կազմիր — ական կամ ային ածանցներով։

Օրինակ՝ մանուկ- մանկական։

Լեռն – լեռնային, քաղաք – քաղաքական, անձրև – անձրևային, բարեկամ – բարեկամական, շուն – շնային, զինվոր – զինվորական, ցամաք – ցամաքային, ծնունդ – ծննդական, տուն – տնային/տնական, անապատ – անապատային, դև – դևական, հրեշտակ – հրեշտակային, ստրուկ – ստրկային, պետ – պետական, տոհմ – տոհմական/տոհմային։

6. Աչք ու գլուխ բառերով կազմիր հնարավորին չափ շատ դարձվածքներ և հարադրություններ։

Աչքի ընկնել:
Աչք ծակող:
Աչք հանել:
Աչքով տալ:
Աչքաչափ:
Աչք ածել:
Աչք անել:
Գլխի ընկնել:
Գլխով տալ:
Գլուխ յուղել:
Գլուխ գցել:
Գլուխ հանել:
Գլուխ թափել:
Գլուխ թեքել:
Գլուխ ճաքել:
Գլուխ պահել:

Գլուխը ցավել:
Գլուխ կոտրել:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s